«Արմավիա»-ն խախտում է սպառողների իրավունքները. Ա. Պողոսյան
«Արմավիա»-ն խախտում է սպառողների, այս դեպքում ուղևորների իրավունքները: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց «Սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանը, անդրադառնալով «Արմավիա» ընկերության կողմից հայտարարված գործադուլին:
«Անդրկուլիսյան այդ կոնյուկտուրան ուղիղ անդրադառնում է սպառողների վրա: Ո՞վ ումի՞ց է նեղացել, ո՞վ ո՞ւմ է ճնշում, այդ հարցերը պետք է կարգավորվեն այնպես, որ չանդրադառնա սպառողների վրա»,-ասաց Ա. Պողոսյանը, միաժամանակ նշելով, որ միությունը ստացել է բազմաթիվ բողոքներ, որ «Արմավիա» ընկերության չվերթի ուշացման հետևանքով կորուստներ են ունեցել և լիարժեք փոխհատուցում չեն ստացել:
«Որպես կանոն մենք հաջողության չենք հասել: Առայժմ հպարտանալու բան չունենք»,-ասաց Ա. Պողոսյանը:
Հիշեցնենք, որ այսօր «Արմավիա» ընկերությունը անժամկետ գործադուլ է հայտարարել, որպես պատճառ նշելով «Զվարթնոց» օդանավականի գնային քաղաքականությունը:
«Զվարթնոց»-ն էլ պարզաբանում է, թե ««Արմավիա ընկերությունը, լինելով ազգային փոխադրող, ի տարբերություն մյուս ավիաընկերությունների օգտվում է մեր ընկերութան կողմից տրամադրված հատուկ սակագներից: Ավելին, ըստ Ռոսնավիգացիա կազմակերպության կողմից ստացված հեռագրի, կուտակված պարտքերի պատճառով Արմավիա ավիաընկերությանն արգելվում է թռիչքներ իրականացնել դեպի Ռուսաստան և մուտք գործել Ռուսաստանի օդային տարածք»:
Այս պահին երկու ընկերությունների ղեկավարությունները բանակցում են:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները