ՔԱԳՎ-ն չի խառնվի «Արմավիա»-«Զվարնթոց» վեճին
Քաղավիացիայի գլխավոր վարչությունը չի միջամտի «Արմավիա»-«Զվարթնոց» խնդրին, քանի դեռ կողմերից մեկը չի դիմել: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը:
«Վարչությունը չի խառնվի մինչև «Արմավիան» մեզ չդիմի: «Արմավիան» պետք է դիմի վարչությանը որոշակի հարցեր հստակեցնելու համար, չեն դիմել, ուղղակի այդ հայտարարությունը արել են: Նրանք երկու առանձին տնտեսվարող սուբյեկտներ են»,-պարզաբանեց Ն. Չերչինյանը:
Հիշեցնենք, որ այսօր «Արմավիան» անժամկետ գործադուլ է հայտարարել` որպես պատճառ նշելով «Զվարթնոց»-ի գնային քաղաքականությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները