Հայ շախմատիստուհիների արդյունքները շատ համեստ են
Թուրքական Գազիանթեփում շարունակվող Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնության 4-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից միայն Աննա Հայրապետյանը միավոր վաստակեց` պարտության մատնելով Նիսա Հայրուն Սահինին: Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը համապատասխանաբար ոչ-ոքի խաղացին Բեթուլ Յիլդիզի և Մարիա Կուրսովայի հետ: Լիլիթ Գալոյանը սպիտակ խաղաքարերով զիջեց Մոնիկա Սեպսին:
Ռուսաստանի և Ֆրանսիայի դրոշների տակ հանդես եկող Նելլի Ալեքսանյանն ու Էլմիրա Սկրիպչենկոն պարտվեցին Գիրիային և Զիազուլկինային:
Այսպիսով` Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Կուրսովան և Աննա Հայրապետյանն իրենց ակտիվում ունեն 2-ական միավոր և համապատասխանաբար հաստատվել են 47-րդ, 48-րդ, 51-րդ և 71-րդ տեղերում: Լիլիթ Գալոյանը 1,5 միավորով 76-րդն է: Էլմիրա Սկրիպչենկոն վաստակել է 2,5 միավոր և ընթանում է 30-րդ հորիզոնականում, իսկ Նելլի Ալեքսանյանը 2 միավորով հաստատվել է 43-րդ տեղում: Առաջատարը` Մարի Սեբագը, 100 տոկոսանոց արդյունք է արձանագրել:
Այսօր կայանալիք 5-րդ տուրում Էլինա Դանիելյանը կխաղա Մոնիկա Սեպսի (Շվեյցարիա), Լիլիթ Մկրտչյանը` Ջոաննա Դվորակովսկայի (Լեհաստան), Աննա Հայրապետյանը` Ջովանա Վոյինովիչի (Չեռնոգորիա), Մարիա Կուրսովան` Նելլի Ալեքսանյանի (Ռուսաստան), Լիլիթ Գալոյանը` Մարգարիդա Կոիմբրայի (Պորտուգալիա), Էլմիրա Սկրիպչենկոն` Ելենա Սեդինայի (Իտալիա) հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա