ՀԱԿ-ն արհամարհել է իր անդամ կուսակցությունների շահը
Անդրադառնալով «ИА REGNUM»-ին տրված հարցազրույցում ՀԱԿ գաճաճ կուսակցություններից «Հայրենիք ու պատիվ» կուսակցության անդամներից մեկի հայտարարությանը, թե իրենց կուսակցությունը և ևս երեք կուսակցություն չեն մասնակցելու խորհրդարանական ընտրություններին, քանի որ իրենք չեն հավատում ազատ և թափանցիկ ընտրությունների անցկացմանը` «Голос Армении»-ն գրում է. «Իրականում պարզից էլ պարզ է, որ Լ. Տեր-Պետրոսյանը պարզապես օգտագործել և հետո դեն է նետել այդ կուսակցությունները, իսկ իրենք էլ սեփական դեմքը փրկելու և իրենց արժեքավորությունն ընգծելու համար հիմա փորձում են սեփական չկայացածության մեղքը իշխանությունների վրա բարդել: Այս թեզն այնքան խղճուկ է, որ երևի թե այդ է պատճառը, որ «ИА REGNUM»-ի հետ զրուցած անձը ցանկացել է անհայտ մնալ»:
Ըստ թերթի` հանրահավաքի ժամանակ արված իր հայտարարությամբ, թե իրեն շատ են քննադատել, կարող են և այս անգամ էլ քննադատել, Լ. Տեր-Պետրոսյանը ցանկացել է նշել, որ իրականում «թքած ունի», թե իր ընդդիմախոսներն ինչ կարծիք ունեն իր մասին և այդ սկզբունքով էլ կազմում է նախընտրական ցուցակը` դուրս թողնելով ՀԱԿ անդամ հանդիսացող մի շարք կուսակցությունների: Ինչպես նշում է «ГА»-ն` նույն «թքած ունենալու» սկզբունքով էլ Տեր-Պետրոսյանը մարտի 1-ին ողղորդեց ժողովրդին բախման: