Քննարկվում են ԲՀԿ-ականի ու ԴԱՀԿ պետի լարված հարաբերությունները
«Հրապարակը» գրում է, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում այս օրերին քննարկվում են վարչական շրջանի ԲՀԿ-ական ղեկավար Արայիկ Քոթանջյանի և ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանի լարված հարաբերությունները: Ըստ շրջանառվող լուրերի, Միհրան Պողոսյանն այդ տարածքում ՀՀԿ նախընտրական շտաբի պետ է նշանակել ոմն Գևորգի, որը նրա աջ թևն է և ԴԱՀԿ պետին պատկանող «Քեթրին» սուպերմարկետների ցանցում «նայողի» դեր է կատարում: Միհրան Պողոսյանը խոստացել է, որ եթե Գևորգն իրեն արդարացնի, ինքը կօգնի, որ ընտրություններից հետո նա Քանաքեռ-Զեյթունի թաղապետը դառնա:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները