«ԱրմենՏել»-ը չորս անգամ նվազեցնում է կորպորատիվ ինտերնետի գները
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է իրավաբանական անձանց համար “Կորպորատիվ ինտերնետ” ծառայության սակագների էական նվազեցման մասին: Միջինում բաժանորդային վճարը նվազել է 4 անգամ: Մասնավորապես, 1 Մբ/վ թողունակությամբ երաշխավորված սիմետրիկ կապուղու տրամադրման ամսեկան վճարը կկազմի 34800 դրամ, 2 Մբ/վ` 62400 դրամ, իսկ 3 Մբ/վ` 90000 դրամ: Այս մասին հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից:
«Ինտերնետ օգտագործողների կորպորատիվ հատվածը մշտապես գտնվում է «ԱրմենՏել» ընկերության ուշադրության կենտրոնում: Մեր բաժանորդների թվի աճը, ինչպես նաև տվյալների փոխանցման շուկայի արագընթաց զարգացումը թույլ են տալիս նվազեցնել սակագները և առաջարկել մեր հաճախորդներին գրավիչ գներ: Նոր առաջարկի շնորհիվ մեր կորպորատիվ հաճախորդները, այդ թվում փոքր և միջին ձեռնարկությունները, պետական և գիտական կազմակերպությունները, կկարողանան էապես ընդլայնել իրենց հնարավորությունները` ինտերնետին միանալիս», - նշել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
«Կորպորատիվ ինտերնետ» ծառայությունը` կորպորատիվ բաժանորդներին գերարագ ինտերնետի կապուղիների տրամադրումն է: Ինտերնետ ցանցին մուտքն ապահովվում է ընկերության ենթակառուցվածքով, MPLS ցանցի միջոցով Հայաստանի տարածքում CDN հանգույցների առկայության վայրերում: Հաճախորդը ստանում է մուտք ինտերնետ ցանց, առանց տրաֆիկի սահմանափակման, երաշխավորված, սիմետրիկ (up/down) արագությամբ (contetion ratio 1/1):
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան