«ԱՄՆ համաձայն է ՌԴ ընտրությունների մասին` ԵԽԽՎ և ԵԱՀԿ դիտորդական խմբերի նախնական զեկույցների հետ»
Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը շնորհավորել է ռուսաստանցիներին նախագահական ընտրությունների ավարտի կապակցությամբ և կոչ է արել հետաքննել ընտրությունների ընթացքում տեղ գտած ընտրախախտումները: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «ԲԻԲԻՍԻ»-ն, հայտարարել է պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը:
Վերջինս հայտարարել է նաև, թե ԱՄՆ պատրաստ է աշխատել Ռուսաստանի նորընտիր նախագահի հետ, սակայն նրա անունն այդպես էլ չի հիշատակել:
«Մենք կոչ ենք անում Ռուսաստանի կառավարությանը անցկացնել անկախ և ազատ հետաքննություն ընտրությունների ժամանակ տեղ գտած բոլոր խախտումների վերաբերյալ»,-ասված է հայտարարությունում:
Նուլանդի խոսքերով, ԱՄՆ համաձայն է ԵԽԽՎ և ԵԱՀԿ դիտորդական խմբերի նախնական զեկույցների հետ, համաձայն որի ընտրությունները Ռուսաստանում անցել են ազնիվ մրցակցության բացակայության պայմաններում և դրանց արդյունքներըը կանխորոշված են եղել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները