Ուիթնի Հյուսթոնի «ազգականները» պնդում են, որ նրան սպանել են
Անծանոթները, ովքեր ներկայացել են Ուիթնի Հյուսթոնի ազգականներ, դիմել են նրա մահվան հանգամանքները բացահայտող քննիչին` հայտարարելով, որ հայտնի երգչուհուն, հնարավոր է սպանել են, գրում է TMZ ինտերնետային պորտալը: Ըստ աղբյուրի, քննիչին մի քանի անգամ ևս զանգահարել են, ներկայացել Հյուսթոնի կամ նրա նախկին ամուսին Բոբբի Բրաունի ազգականներ ու հայտարարել են, որ Հյուսթոնին սպանել են: Զանհագարող «ազգականներից» մեկն էլ պնդել է, որ հնարավոր մարդասպանը երգչուհու հարազատներից մեկն է, բայց տեղեկատվություն հաստատող որևէ փաստ չի ներկայացրել:
MTZ-ն նշում է, որ քննիչները չեն կարող հաստատել, որ զանգահարողները իրականում որևէ կապ ունեն Հյուսթոնի հետ: Միաժամանակ իրավապահները հայտարարում են, որ ներկա պահին որևէ հիմք չկա պնդելու, որ Հյուսթոնը մահացել է արտաքին պատճառներով: Երգչուհու մահվան պաշտոնական եզրակացությունը կլինի այն ժամանակ, երբ հայտնի կդառնա տոքսիկոլոգիական փորձաքննության արդյունքները:
Հիշեցնենք, որ Ուիթնի Հյուսթոնը մահացել էր փետրվարի 11-ին Լոս Անջելեսում, «Գրեմմիի» մրցանակաբաշխությունից ժամեր առաջ: Հյուրանոցի ծառայողները երգչուհուն գտել էին լողասենյակում: Ուիթնիի մարմինն ամբողջությամբ ջրի տակ է եղել, սակայն դեռ կենդանի է եղել: Մահն արձանագրել է շտապ օգնության ժամանած բժիշկների խումբը: