Կազինո գնում է, բայց կնոջ պարտքը չի տալիս
Գործարար Սիլվա Համբարձումյանը «Երկիր»-ին ասել է, որ պատգամավոր Վարդան Այվազյաննն իրեն պարտք է եղել 500 հազար ԱՄՆ դոլար, սակայն քիչ-քիչ մարել է, և հիմա պարտքից մնացել է 70 հազար դոլար: Ս. Համբարձումյանը նշել է, որ Այվազյանից հանք է գնել, որի անունն ու տարածքը իրար չեն համապատասխանել, և ինքը հետ է վերադարձրել այդ հանքը:
«Պրինցիպի հարցա, կազինո գնում է, բայց կնոջ պարտքը չի տալիս»,- Այվազյանի մասին ասել է գործարար կինը և ավելացրել, որ մարտի 13-ի ասուլիսում ավելին կասի:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները