Պարզաբանում է «Զվարթնոց»-ը. «Արմավիա»-ին արգելվում է մուտք գործել Ռուսաստանի օդային տարածք
«Այսօր առավոտյան Արմավիա ավիաընկերությունը ժամը 06.45-ից դադարեցրել է Երևան-Մոսկվա և Երևան-Ռոստով չվերթների սպասարկումը` ուղևորներին հայտարարելով, որ չվերթների սպասարկումը դադարեցվել է օդանավակայանի կողմից սահմանված բարձր սակագների պատճառով»,-«Արմավիա» ավիաընկերության հայտարարության վերաբերյալ պարզաբանումով է հանդես եկել «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն:
Ընկերությունից հայտնում են, որ «Արմավիա ընկերությունը, լինելով ազգային փոխադրող, ի տարբերություն մյուս ավիաընկերությունների օգտվում է մեր ընկերութան կողմից տրամադրված հատուկ սակագներից: Ավելին, ըստ Ռոսնավիգացիա կազմակերպության կողմից ստացված հեռագրի, կուտակված պարտքերի պատճառով Արմավիա ավիաընկերությանն արգելվում է թռիչքներ իրականացնել դեպի Ռուսաստան և մուտք գործել Ռուսաստանի օդային տարածք:
Ըստ երևույթին, ավիաընկերության համար թանկ են ոչ միայն Հայաստանում այլև Ռուսաստանում գործող սակագները»:
Տարածածա հայտարարության մեջ նաև նշվում է, թե «Զվարթնոց»-ը բացասական է գնահատում Արմավիա ավիաընկերության կողմից անհարիր շահարկումները և անհիմն ու կեղծ մեկնաբանությունները և ցավում է, որ միակ ազգային փոխադրողը հայտնվել է այսպիսի վիճակում:
«Նաև տեղեկացնում ենք, որ մյուս բոլոր փոխադրողների կողմից իրականացվող չվերթները կատարվում են ժամանակին և անխափան»,-ասված է ընկերության տարածած պարզաբանման մեջ:
Նախորդող հրապարակում`
«Արմավիան» անժամկետ գործադուլ է հայտարարել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան