Ա. Աշոտյան. Հայ ուսուցիչն իր բարձունքի վրա է
Կրթական համակարգը ամենագեղեցիկ, ամենաիմաստուն ու ամենաբարի համակարգն է` ի շնորհիվ համակարգում սովորող ու աշխատող մարդկանց` ուսուցիչներ, դասախոսներ, աշակերտներ ու ուսանողներ: Հայ կնոջ կերպարը լավագույնս բացվում է կրթական համակարգում` որպես դաստիարակության, արժեքների ստեղծման ու փոխանցման համակարգ: Լրագրողներին մարտի 8-ի առիթով իր խոսսքն ասաց կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նա նշեց, որ ուսուցչուհիներն իրենց տքնաջան աշխատանքով մեծ լումա ունեն մեր սերունդների դաստիարակման գործում` ապահովում են մեր երկրի զարգացումը, լրացուցիչ բարություն են հաղորդում մեր հասարակությանը:
Նախարարը ոլորտի կանանց մաղթեց անձնական երջանկություն, գեղեցկություն: «Վստահորեն կարող եմ ասել, որ հայ կնոջ օգնությամբ ու մասնակցությամբ կրթական համակարգում առավել մեծ հաջողություններ կարող ենք գրացել»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Նրա խոսքով, այսօր հայաստանյան դպրոցներում աշխատում է 43 հազար ուսուցիչ, որոնք իրենց գործը փայլուն են կատարում: «Ու հանկարծ մի երկու միջադեպի կամ խնդիրներ հարուցած մարդկանց պատճառով ստվեր նետել մանկավարժների վրա, անթույլատրելի է: Հայ ուսուցիչն իր բարձունքի վրա է: Հայ ուսուցիչն այսօր աջակցության, հարգանքի կարքի ունի: Իհարկե, լինում են նաև մանկավարժներ, ովքեր իրենց արարքներով են ստվեր են նետում հայ մանկավարժի կերպարի վրա, բայց հազվադեպ դեպքերի պատճառով անթույլատրելի է հարցականի տակ դնել մանկավարժի կերպարը»,- ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին