Օրվա թեմա 09:00 07/03/2012

Հայաստան-Եվրամիություն օրակարգի ողջ սպեկտրով առկա է առաջընթաց

Հեղինակ` Արմեն Մինասյան, Բրյուսել

Մարտի 6-ին Բրյուսելում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպումներ ունեցավ ԵՄ խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյի և Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի հետ: Հանդիպումների ավարտին հետևեցին ճեպազրույցներ մամուլի ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում ներկայացվեց քննարկված հարցերի շրջանակը: Դրանց զգալի մասը վերաբերում էր երկկողմ օրակարգի մի շարք հարցերում արդեն իսկ արձանագրված առաջխաղացմանը, իսկ մյուսը` հետագա անելիքներին:

Առաջընթաց Ասոցացիայի, առևտրի և մուտքի արտոնագրերի ոլորտներում

Կողմերի մատուցմամբ Հայաստան-Եվրամիություն երկկողմ հարաբերություններն այսօր վերընթաց զարգացում են ապրում, ինչի վկայությունը վերջին մի քանի ամիսներին նկատելի առաջընթացի արձանագրումն է Ասոցացման համաձայնագրի բանակցություններում, ինչպես նաև բանակցությունների մեկնարկի որոշումը ԵՄ երկրներ մուտքի արտոնագրի դյուրացման Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրի շուրջ:

Հանրապետության ղեկավար Սերժ Սարգսյանը Ասոցացման համաձայնագրի բանակցությունների մասին խոսելով Ժոզե Մանուել Բարոզուի հետ` մասնավորապես նշեց. «Այն նոր մակարդակը կբարձրացնի մեր իրավապայմանագրային հարաբերությունները և սերտ համագործակցության ուղենիշներ կսահմանի անվտանգության քաղաքականության, ժողովրդավարության, տնտեսական ինտեգրման, մարդու իրավունքների, էներգետիկայի և այլ բնագավառներում»:

Հաջորդ կարևոր քայլն, ըստ նախագահի, փետրվարի 27-ին Երևանում մեկնարկած ԵՄ երկրներ մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրի շուրջ բանակցություններն են: «Ակնկալում ենք, որ հնարավորինս կարճ ժամկետներում բանակցությունները հաջողությամբ կավարտվեն, և ընդլայնված հնարավորություններ կստեղծվեն Հայաստանի ու ԵՄ քաղաքացիների միջև ամենատարբեր ոլորտներում շփումները խթանելու ուղղությամբ»,- նշեց նա:

 «Մեր փոխադարձ հաջողությունների հաջորդ հանգրվանը Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունները մեկնարկելու վերաբերյալ ԵՄ բոլոր անդամ պետությունների միաձայն որոշումն էր, ինչը վկայում է նաև այդ ուղղությամբ ՀՀ կառավարության ձեռնարկած քայլերի արդյունավետության մասին: Եվրոպական Միությունը ՀՀ ամենամեծ առևտրային գործընկերն է, և այս համաձայնագրի ստորագրումն էական ազդեցություն կունենա հետագա ինտեգրման, ներդրումների խրախուսման առումով, ինչպես նաև լուրջ խթան կհանդիսանա Հայաստանի տնտեսության հետագա զարգացման համար»,- ասաց հանրապետության ղեկավարը` անդրադառնալով երկկողմ օրակարգի հաջորդ կարևորագույն կետին:
Ի պատասխան, Ժոզե Մանուել Բարոզուն նշեց. «Մենք պատրաստ ենք սկսել Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրի շուրջ բանակցությունները, որն Ասոցացման համաձայնագրի բաղկացուցիչ մասն է, ինչի շուրջ մենք արդեն իսկ բանակցում ենք Հայաստանի հետ: Սա մեծմասամբ մեր նշած առանցքային հանձնարարականներին համապատասխանելու Հայաստանի ջանքերի արդյունքն է: Շնորհավորում եմ ձեզ այս գործընթացի առթիվ»:

Եվրահանձնաժողովի նախագահի վստահեցմամբ ևս այս համաձայնագրի շուրջ բանակցությունները շրջադարձային կլինեն երկկողմ առևտրա-տնտեսական հարաբերությունների զարգացման հարցում, և նոր հնարավորություններ կբացեն երկու կողմերում գործունեություն իրականացնող ձեռնարկությունների և քաղաքացիների համար, ու նաև կամրապնդեն երկկողմ կապերը:

ԵՄ խորհրդի նախագահի հետ հանդիպումից հետո Սերժ Սարգսյանն անդրադարձավ ու կարևորեց վերը նշված ձեռքբերումները և ընդգծեց. «Իմ գոհունակությունը հայտնեցի, որ Հայաստանին վերաբերող մասում ԵՄ դիրքորոշումը համահունչ է մեր մոտեցումներին, այն հստակ արտահայտում է մեր հարաբերություններում գրանցված առաջընթացն օրակարգային բոլոր հիմնական հարցերում»:

Ի պատասխան, Հերման վան Ռոմպոյը ողջունեց նախագահի հնչեցրած հանձնառությունն ու, իր հերթին, գոհունակություն հայտնեց գրանցված առաջընթացի վերաբերյալ:

Լեռնային Ղարաբաղ. Նախ` հիմնարար սկզբունքներ, ապա` խաղաղության համաձայնագիր

ԼՂ հիմնահարցը Հայաստան-ԵՄ օրակարգում կարևորագույն դեր ունի: Այս մասին իրենց հայտարարություններում նշեցին ինչպես Սերժ Սարգսյանը, այնպես էլ Հերման վան Ռոմպոյն ու Ժոզե Մանուել Բարոզուն: Վերջինիս խոսքով` « Հայաստանի եւ ԵՄ-ի ընդհանուր նպատակներին հասնելու համար Տարածաշրջանում խաղաղությունը և կայունությունն անհրաժեշտություն է»:

Խնդրի առնչությամբ Եվրահանձնաժողովի նախագահը նշեց, որ ՀՀ նախագահի հետ խոսել է խնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին. «ԵՄ-ն շարունակում է սատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին, և մենք պատրաստ ենք Մինսկի խմբի հետ օժանդակություն ցուցաբերել վստահության ամրապնդման գործում, եթե կողմերն իրենք դա ցանկանան»: «Ես համոզված եմ, որ կողմերի մոտ ուժեղ քաղաքական կամքի առկայության դեպքում այս հակամարտությանը վերջ դնելու հնարավորություն կա»,- հայտարարեց Ժոզե Մանուել Բարոզուն ՀՀ նախագահի հետ ճեպազրույցում:

Իր հերթին Սերժ Սարգսյանը նշեց, որ քննարկումների ընթացքում Եվրահանձնաժողովի նախագահին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործընթացի ներկա փուլը: «Հայկական կողմն այլընտրանք չի տեսնում ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում հարցի խաղաղ, բանակցային ճանապարհով լուծմանը: Անկախ Հայաստանում և ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում ներգրավված երկրներում ընթացող ընտրական գործընթացներից, հայկական կողմը հավատարիմ է մնում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում կարգավորման գործընթացի շարունակմանը և Հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքները ավարտելուց հետո նոր միայն խոսք կարող է գնալ «մեծ շրջանակային համաձայնագրի» շուրջ բանակցություններն սկսելու մասին»,- հայտնեց երկրի ղեկավարը: Նրա վստահեցմամբ` բանակցություններն անհամատեղելի են պատերազմի քարոզչության, ազգատյացության և աննախադեպ չափերի սպառազինությունների ձեռքբերման հետ. «Նրանք, ովքեր պատերազմ են «խաղում», պետք է արդեն վաղուց սովորած լինեին պատմության դասերը»:

«Հայաստանը մշտապես կարևորել է Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ ուղիղ շփումների և ԵՄ ներկայացուցիչների Ղարաբաղ պարբերական այցելությունների անհրաժեշտությունը: Մենք բազմիցս շեշտել ենք, որ Լեռնային Ղարաբաղը եվրոպական ընտանիքի մաս է, նույն արժեքների կրողն է և հետապնդում է ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության վրա հիմնված հասարակարգ ձևավորելու նպատակներ»,- հավելեց հանրապետության ղեկավարը:

Հերման վան Ռոմպոյի հետ հանդիպումից հետո ևս հանրապետության ղեկավարն անդրադարձավ թեմային ու տեղեկացրեց, որ ԵՄ խորհրդի նախագահի հետ քննարկումներում նույնպես անդրադարձել է ԵՄ-ԼՂ ուղիղ շփումների անհրաժեշտությանը. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ եզրակացություններն առավել ողջունելի են, դրանք ևս մեկ անգամ վերահաստատում են այն փաստը, որ Հայաստանի և միջազգային հանրության, ներառյալ ԵՄ դիրքորոշումները համահունչ են: Մենք բազմիցս շեշտել ենք, որ ԼՂ ժողովուրդը եվրոպական ընտանիքի մաս է, նույն արժեքների կրողը: Հայաստանը մշտապես շեշտել է ԼՂ իշխանությունների հետ ուղիղ շփումների անհրաժեշտությունը»:

Վան Ռոմպոյը իր գործընկերոջ նման, իր հերթին, ևս կարևորեց հակամարտության կարգավորման գործում առաջընթացը. «Հայտնի է, որ ԵՄ-ն ցանկանում է առաջընթաց տեսնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, որը շարունակում է մնալ ԵՄ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը: Առաջընթացը սկզբունքային կարևորություն ունի: Ուստի այդ կապակցությամբ, ԵՄ-ն կրկին հայտնում է իր աջակցության մասին Մադրիդյան սկզբունքներին և Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում ակտիվացնել իրենց ջանքերն այդ սկզբունքների համաձայնեցման ուղղությամբ, որը խաղաղության հիմք կդառնա»:

Բացի այդ, ԵՄ նախագահն անդրադարձավ նաև այս փուլում կողմերի միջև վստահությունն ամրապնդող քայլերի անհրաժեշտության խնդրին. «Շփման գծում լարվածության մեծացումը անհանգստության պատճառ է և վկայում է հրադադարի համաձայնագրի պահպանման և վստահության համապատասխան միջոցների կարևորությունը»:

Ընտրություններ. գալիք ընտրությունները բարեփոխումների լուրջ փուլ են

Բրյուսելյան հանդիպումների հաջորդ կարևորագույն թեման Հայաստանում իրականացվող ներքին բարեփոխումների հարցն էր: Իրենց հայտարարություններում և նախագահ Սարգսյանը, և Եվրահանձնաժողովի նախագահ Բարոզուն, և ԵՄ խորհրդի նախագահ վան Ռոմպոյն անդրադարձան Հայաստանի ներքին բարեփոխումների թեմային, գոհունակություն արտահայտեցին մինչև այժմ իրականացված աշխատանքների ու դրանց արդյունքների առնչությամբ, կարևորեցին դրանց շարունակականությունը` հատկապես կենտրոնանալով Հայաստանում կայանալիք ընտրությունների վրա:

Եվրահանձնաժողովի նախագահի հետ հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը հայտնեց, որ քննարկման ընթացքում անդրադարձել են Հայաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին: «Նշեցի, որ Հայաստանի իշխանությունները իրոք վճռական են 2012թ. մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունները կազմակերպել և անցկացնել միջազգային չափանիշներին համապատասխան: Մենք հաստատակամ ենք նոր թափ հաղորդելու մեր երկրում ընթացող համապարփակ բարեփոխումներին: Այս համատեքստում ազատ և արդար ընտրությունների անցկացումն առանցքային նշանակություն ունի»,- հանդիպման մասին պատմեց երկրի ղեկավարը:

Իսկ Ժոզե Մանուել բարոզուն հայտնեց, որ իր համար հաճելի է ՀՀ նախագահի այդ հանձնառությունը կրկին լսելը: «Հաջորդ խորհրդարանական և նախագահական ընտրությունները լուրջ փուլ են Հայաստանի բարեփոխումների ճանապարհին: Ես ուրախ եմ նախագահի այն հանձնառության առնչությամբ, որ այդ ընտրությունները կանցնեն միջազգային ժողովրդավարական չափորոշիչներին համապատասխան: Այդ հարցում Դուք կարող եք ակնկալել մեր աջակցությունը»,- նշեց նա:

Արձագանքը գրեթե նույնն էր նաև ԵՄ նախագահի դեպքում. «Ես ուրախ էի լսել, որ Դուք վերստին հաստատեցիք ձեր հանձնառությունը` անել ամեն ինչ, որպեսզի մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունները և հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրությունները անցնեն միջազգային ժողովրդավարական չափորոշիչներին համապատասխան»:

Եվրոպական կառույցների ներկայացուցիչների հետ բոլոր հանդիպումներում երկուստեք նշվեց, որ Հայաստանում բարեփոխումների թեման երկկողմ օրակարգի կարևոր բաղկացուցիչն է, և լայնածավալ բարեփոխումները շարունակվելու են: Այս պարագայում Հայաստանն ավելի մեծ աջակցություն է ակնկալում եվրոպացի գործընկերներից, իսկ վերջիններս ավելի շոշափելի արդյունքներ: ինչպես նշեց Բարոզուն` ակնկալիքները ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, դատական իշխանության անկախության, մարդու իրավունքների և ազատությունների ու բազմակարծության ոլորտներում են:

Ի ամփոփումն ՀՀ նախագահի հետ ունեցած քննարկումների, Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն նշեց. «Նախագահին ուղղված իմ ուղերձը այսօր շատ պարզ է. մենք լիովին աջակցում ենք նախագահի ձեռնարկած բարեփոխումներին ու արդիականացման օրակարգին, և նախկինի պես հավատարիմ ենք Հայաստանի հետ համագործակցության խորացմանը»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է «2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.  «Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։ Նույն կերպ և առաջնորդության...
Աղբյուր` Panorama.am
21:46
Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ
Ինչ-որ մեկի անառողջ գլխում ծնվել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի պահնորդական ծառայութուններից։
Աղբյուր` Panorama.am
21:46
Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Մայր Աթոռից հայտնում են, որ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը
Հունվարի 12-15-ը Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը։ Պատվիրակությունը ղեկավարելու է  Մեջլիսի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:50
Տեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է. հայտարարություն
Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:38
ՔԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ազատման դիմում է գրել
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 8-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Մալիբուում այրվել է, երբ նա նկարահանում էր Ջո Ռոգանի փոդքասթը։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քննարկվել են Հնդկաստանի կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող հարցեր․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 10-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am
19:49
Քլոե Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել հրդեհի բռնկման մեջ կասկածվող անձի մասին
Քլոե Քարդաշյանը չի թուլացել իր խոսքերը այն բանից հետո, երբ պարզել է, որ Լոս Անջելեսում Քենեթ Ֆայրի գործով հրկիզողին ձերբակալել են։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:35
«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա կալանավոր է վերջ տվել կյանքին
Հունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․...
Աղբյուր` Panorama.am
19:24
Անտառային հրդեհներից առաջ Կալիֆորնիան կրճատել է հրդեհային անվտանգության ֆինանսավորումը
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կրճատել է 101 միլիոն դոլարի ֆինանսավորումը հրդեհային անվտանգության ծրագրի համար մի քանի ամիս առաջ, երբ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:57
Ինձ շատ դժվար է կոտրել. ոստիկանության մայոր աշխարհի չեմպիոնուհին կարծրատիպեր է կոտրում
Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունն առաջնահերթություն է որպես ՆԳՆ հենասյունային բարեփոխումների կարևոր բաղադրիչ։ Ոստիկանության մայոր...
Աղբյուր` Panorama.am
18:45
Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Եռաբլուրում զինվորների շիրիմներից ծաղիկները հափշտակողներից երկու անձ կալանավորվեց։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Մագդալենա Գրոնոյի հետ քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա...
Աղբյուր` Panorama.am
18:25
Սա ուղղակի այլանդակություն է․ Մելիքյանը՝ ապօրինի զենքի կասկածանքով ձերբակալությունների մասին
Արսեն Բաբայանին բաժին հասցնելուն պես տեղեկացրել են, որ ապօրինի զենքի կասկածանքով այլևս ձերբակալված չէ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց. Բաբայան
«Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,-ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
18:11
WSJ. Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Կատարը պայքարում են Սիրիայի նոր իշխանությունների վրա ազդեցության համար
 Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից ի վեր Սիրիան վերածվել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի քաղաքական պայքարի ասպարեզի։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:05
Արսեն Բաբայանը ձերբակալված չէ. Ոստիկանության պարզաբանումը
«Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն։ Արսեն Բաբայանը ձերբակալված չէ»,-Panorama.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Արսեն Բաբայան. Օպերատիվ ծառայողը հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով
«Քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողը, ով ղեկավարում էր ձերբակալման պրոցեսը, հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու...
Աղբյուր` Panorama.am
17:51
Թեյլոր Սվիֆթը՝ 21-րդ դարի ամենահաջողակ արտիստը
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է 21-րդ դարի ամենահաջողակ կատարողը՝ ըստ երաժշտական Billboard ամսագրի։ Վարկանիշը կազմվել է երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
17:41
Արարատի, Արտաշատի,Ապարանի, Սևանի և այլ ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Այսօր ժամը 17:00-ի դրությամբ, Արարատի, Արտաշատի, Արթիկի, Նաիրիի, Ապարանի, Արագածի, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում...
Աղբյուր` Panorama.am
17:39
Արսեն Բաբայան. Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը հայտնում է. «Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Գնում էինք...
Աղբյուր` Panorama.am
17:35
Թրամփը տեսանյութ է հրապարակել, որտեղ գրենլանդացիները խնդրում են գնել իրենց կղզին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում «գրենլանդիայի բնակիչները» խնդրում...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մարուքյան. ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է
«ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է»,-նման համոզմունք է հայտն ել «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}