Ս. Սաֆարյան. «ՀԱԿ-ի դիրքերը թուլանում են»
Անդրադառնալով այն հարցին, որ ՀԱԿ-ին մաս կազմող քաղաքական 4 ուժեր երեկ հայտարարեցին Կոնգրեսի նախընտրական դաշինքի համամասնական ցուցակում ընդգրկվելուց և առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու որոշման մասին, «Առավոտը» ներկայացրել է «Ժառանգության» ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանի կարծիքն այս առնչությամբ. «Առաջին հերթին այս ժայթքման առիթ եմ համարում նախկինում տարբեր հարցերում ՀԱԿ-ի մարտավարական և ռազմավարական որոշումների վերաբերյալ ներքին դժգոհությունները, որոնք այն ժամանակ Կոնգրեսի շրջանակներից դուրս չէին գալիս»: Ըստ Ս. Սաֆարյանի` տեղի ունեցածը խորհրդարանական ընտրություններից առաջ կթուլացնի ՀԱԿ-ի դիրքերը: Միաժամանակ «Ժառանգության» ներկայացուցիչը նշել է, որ այն, ինչ տեղի է ունենում Կոնգրեսում, իր համար սպասելի էր:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները