Ա. Աշոտյան. Ռեկտորները պետք է լուրջ հետևություններ անեն
«Կրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերը նվազման միտում ունեն, ինչի մասին հավաստում են նաև վերջին շրջանում կատարված սոցիոլոգիական հետազոտությունները, սակայն միաժամանակ կոռուպցիայի դեմ պայքարի տեմպերը հեռու են բավարար լինելուց և շարունակում են մնալ լուրջ խնդիր»,- պատասխանելով Panorama.am-ի այն հարցին, թե հաշվի առնելով վերջերս Գյումրու մանկավարժական ինստիտուտում բացահայտված կաշառակերության դեպքը, ինչպիսի՞ պայքար է տարվում բուհական համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ուղղությամբ, ասաց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Ըստ նախարարի՝ հազվադեպ է լինում, որ կոռուպցիոն երևույթները կոնկրետ դեպքերով են արտահայտվում:
«Գյումրու մանկավարժական ինստիտուտի դեպքը կոռուպցիոն ռիսկերի բացահայտման կոնկրետ դեպք է, որից պետք է լուրջ հետևություններ անեն ինչպես բոլոր ռեկտորները, այնպես էլ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտորը»,- հավելեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին