Հայաստանը պաշտոնապես հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ-2012»-ին. Մրցույթի պաշտոնական կայք
Այսօր Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է Եվրոպական հեռարձակողների միությանը, որ հրաժարվում է մասնակցել «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին: «Մենք իսկապես հիասթափված ենք, որ Հանրային հեռուստաընկերությունը հրաժարվել է այս տարի մասնացել «Եվրատեսիլ» մրցույթին,- ասել է Եվրատեսիլ երգի մրցույթի գործադիր ղեկավար Յոն Օլա Սանդը:
Նա նաև նշել է. «Չնայած մեր բոլոր ջանքերին, որ հայկական պատվիրակության համար կերաշխավորենք առանց միջադեպերի մասնակցություն, մեր վերահսկողությունից դուրս հանգամանքները բերեցին այս անհաջող որոշմանը»: Այս մասին հայտնում է «Եվրատեսիլ» մրցույթի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ մրցույթը կայանալու է մայիսի 22-26-ը Բաքվում: Մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել 43 պետություն, այդ թվում նաև Հայաստանը:
Հիշեցնենք նաև, օրեր առաջ հայ երգիչներն հանդես էին եկել Եվրոպական հեռարձակողների միությանը և Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանն ուղղված հայտարարությամբ, որով հայտնում էին, որ հրաժարվում են մասնակցել Բաքվում անցկացվող «Եվրատեսիլ 2012» երգի մրցույթին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները