Հայաստանում կիրականացվի անտառների պետական մոնիթորինգ
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանություն տրվեց Հայաստանի Հանրապետությունում 2012-2014 թվականներին անտառների պետական մոնիտորինգի իրականացման ծրագրին: Ինչպես նշեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ծրագրի նպատակն է` անտառների պետական մոնիտորինգի իրականացումը, հանրապետության ապօրինի հատումների և մարդածին բացասական այլ գործողությունների կանխարգելումը, անտառների և անտառային հողերի արդյունավետ օգտագործումը և կայուն կառավարումը, պետական քաղաքականության ռազմավարության մշակումը, դրանց կենսագործման պետական ծրագրերի մշակման աշխատանքների և անտառի ազգային ծրագրի իրականացումը:
Ծրագրի խնդիրրներն են`անտառների և անտառային հողերի վրա տարբեր տեսակի ներգործությունների ու դրանց հետևանքների, ինչպես նաև ապօրինի հատումների, բնափայտի տեղափոխման, իրացման և բացասական այլ գործողությունների կանխարգելման նպատակով ուսումնասիրությունների իրականացումը, ինչպես նաև այդ բացասական երևույթների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման նպատակով աշխատանքների թափանցիկության ապահովումը և այլն:
Ծրագրի իրականացման համար 2012 թվականին կտրամադրվի 53970.0 հազ դրամ, 2013 թ-ին` 58164.6 հազ դրամ, 2014 թ-ին` 58176.6 հազ դրամ:
2012-2014 թթ-ին ուսումնասիրությունների և դիտարկումների մեջ կընդգրկվի Հայաստանի Հանրապետության ողջ անտառային ֆոնդի` շուրջ 460 հազ.հա, այդ թվում բնության հատուկ պահպանվող տարածքներում ներառված արգելոցները, արգելավայրերն ու ազգային պարկերի անտառային տարածքները:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա