Գործարկվել է Հայաստանի Հանրապետական Կուսակցության նոր կայքը
Հայասատանի Հանրապետական կուսակցությունն այսուհետ ինտերնետային նոր կայք կունենա: Եռալեզու կայքը գտնվում է նույն հասցեով` www.hhk.am , բայց փոխվել է կայքի դիզայնը, բովանդակությունը, տեխնիկական հնարավորությունները: Մասնավերապես` ավելացել են կուսակցության գրադարան և տեսադարան բաժինը, որտեղ զետեղված են կուսակցության ու ՀՀԿ տարբեր կառույցների վերաբերյալ լուսանկարներ։ Կա նաև տեսաարխիվ, որտեղ տեղադրված կլինեն կուսակցության կողմից պատրաստված նյութեր ու տեսահոլովակներ։ Առանձին բաժինը հատկացված է միջազգային համագործակցությանը, սոցցանցերում ներգրավվածությունն ավելի մատչելի է։ Կայքում կարծարծվեն նաև միջկուսակցական խնդիրներ, կլինեն հղումներ տարբեր կարքերից։
ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Զաքարյանը, ներկայացնելով ՀՀԿ նոր կայքը, նշեց, որ այն կգա լրացնելու այն տեղեկատվական և քարոզչական գործունեությանը, որը բնորոշ է բոլոր կայացած կուսակցություններին։ Նա վստահեցրեց, որ կայքի հետադարձ կապի միջոցով հնարավոր կլինի արձագանքել բնակչության տարբեր խնդիրներին, պատասխանել նրանց հուզող հարցերին։
Ա. Զաքարյանն ընդգծեց, որ կայքում ներկայացված է կուսակցության ֆինանսական միջոցների մասին տեղեկատվություն. «Ցանկացած ոք կարող է համապատասխան տարիներով տեղեկանալ կուսակցության ֆինանսական շարժերին» ,- ասաց պատգամավորը՝ նշելով , որ կայքում ներկայացված է նաև կուսակցության ներկայացվածությունը օրենսդիր, գործադիր և ՏԻՄ մարմիններում, կլինեն նաև վերլուծական նյութեր։
«Առջևում նախընտրական գործընթացներ են սպասվում, ուստի համացանցում կլինի նաև կցորդ տարածք, որը կլուսաբանի կուսակցության նախընտրական գործունեությունը»,- տեղեկացրեց Արտակ Զաքարյանը։ Պատգամավորը նաև վտահեցրեց, որ կայքը պաշտպանության լավագույն մակարդակ ունի:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին