«Վեդի Ալկո»-ի սեփականատերն այլևս չի հետաքրքրվում պատգամավորությամբ
ՀՀԿ-ական պատգամավոր, «Վեդի Ալկո» ընկերության սեփականատեր Մանվել Ղազարյանը, որն ընտրվել է Արարատի մարզի թիվ 18 ընտրատարածքից, հայտարարել էր, որ հոգնել է պատգամավորությունից և այլևս չի առաջադրվելու: Վերջերս «Հրապարակի» հարցին, թե հնարավո՞ր է, որ ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկվի, նման ցանկությո՞ւն էլ չունի, Ղազարյանը պատասխանել էր` մի քանի օրից պարզ կդառնա: Երեկ թերթի լրագրողը հետաքրքրվել է` ի՞նչ պարզվեց, ընդգրկվե՞լ է համամասնական ցուցակում: Նա կտրուկ պատասխանել է, թե իրեն չի հետաքրքրում, և ավարտել զրույցը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները