Դաշինքի հարցը փակուղի է մտել
«Հայկական ժամանակի» աղբյուրների պնդմամբ, «Ազատ դեմոկրատներ» և «Ժառանգություն» կուսակցությունների միջև ընթացող բանակցությունները նախընտրական դաշինք կամ միասնական համամասնական ցուցակ կազմելու վերաբերյալ` փակուղի են մտել: Կողմերը, ըստ այդմ, տևական ժամանակ չեն կարողանում ինչ-որ դետալների շուրջ համաձայնության գալ, և օրերս արձանագրվել է, որ համաձայնությունը կարող է այդպես էլ չկայանալ: Թերթի թղթակիցն այս կապակցությամբ մեկնաբանություն է խնդրել «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչ Գառնիկ Գևորգյանից, նա պատասխանել է. «Չէ, դա ճիշտ չէ, որովհետև բանակցությունները շարունակվում են: Ընդհանուր սկզբունքների շուրջ համաձայնություն, կարելի է ասել, կայացվել է, որոշակի դետալներ կան, որոնց շուրջ քննարկումները շարունակվում են, բայց ասել, որ համաձայնության չենք կարողանում գալ, նույնքան ճիշտ չէ, ինչքան ասել, որ այս պահին համաձայնության եկել ենք»: Թղթակիցը հարցրել է` արդյոք իրենց համագումարի հետաձգումը ևս փակուղու վկայությունը չէ, Գևորգյանը պնդել է, թե համագումարը հետաձգվել է տեխնիկական պատճառներով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները