Ոստիկանությունը չի վերադարձրել խմբագրության ավտոմեքենան
«Հայկական ժամանակը» գրում է, որ թերթի թղթակից Հայկ Գևորգյանը, «որի դեմ այս տարվա հունվարի 13-ին «վրաերթ» պայմանական անունով ոստիկանական սադրանք էր կազմակերպվել, երեկ նամակ է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: Նամակում Գևորգյանը դատախազին ընդամենը տեղեկացրել է, որ իրենից ավելի քան մեկ ամիս առաջ ոստիկանների կողմից ապօրինաբար առգրավված մեքենան, որը սպասարկում է խմբագրությանը և կարևոր նշանակություն ունի թերթի բնականոն գործունեության համար, դեռ չի վերադարձվել: Նամակում Գևորգյանը հիմնավորել է, որ մեքենան չի վերադարձվում խմբագրության աշխատանքը խոչընդոտելու նկատառումներով միայն»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները