Իրանի նորընտիր Մեջլիսում մեծամասնություն կկազմեն հոգևոր առաջնորդին սատարող պահպանողական ուժերը

Հեղինակ` Արմեն Իսրայելյան

Մարտի 2-ին Իրանում տեղի ունեցան 9-րդ գումարման Մեջլիսի ընտրություններ: Շուրջ 75 միլիոն բնակչություն ունեցող Իրանում ընտրության իրավունք է ունեցել 48 միլիոն 200 հազար քաղաքացի: Առաջադրված 3444 թեկնածուներից պետք է ձևավորվի 290 պատգամավորից բաղկացած օրենսդիր մարմին:

Մեջլիսի ընտրություններին մասնակցած հիմնական քաղաքական ուժերը պահպանողականներն ու բարեփոխականներն էին, որոնցից յուրաքանչյուրը միասնական ձևաչափով հանդես գալու նպատակով ձևավորել էր կոալիցիաներ:

Պահպանողականների կոալիցիան գլխավորում էին «Արմատականների միացյալ ճակատ», «Դիմադրության ճակատ», «Ազգի ձայն», «Իսլամական զարթոնք» կուսակցությունները:

Բարեփոխականների կոալիցիան կազմված էր «Ժողովրդավարական ճակատ», «Բարեփոխականների ժողովրդական ճակատ» և «Աշխատանքային կոալիցիա» կուսակցություններից:

Սակայն, ինչպես և սպասվում էր հիմնական պայքարն ընթացավ պահպանողական երկու թևերի` ԻԻՀ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին և նախագահ Մահմուդ Ահմադինեժադին սատարող ուժերի միջև:

Նախագահին սատարող քաղաքական ուժին, որն ընտրապայքարի արդյունքում ստացավ անհամեմատ քիչ մանդատներ, հակադիր ուժերը անվանում են «իսլամական հեղափոխության ճանապարհից շեղվածներ (ջարայան-է էնհերաֆի)»:

Այդպիսով ընտրություններում Ահմադինեժադի և նրան սատարող ուժերի, մասնավորապես` Էսֆանդիար Ռահիմ Մաշայիի (նախագահի աշխատակազմի ղեկավարն է և Ահմադինեժադի խնամին) կրած պարտությունից հետո վերջիններիս ազդեցությունը գալիք նախագահական ընտրությունների նախաշեմին անհամեմատ կթուլանա:

Բացի այդ, Իրանի քաղաքական որոշ շրջանակներ ընտրություններում նախագահ Ահմադինեժադի քրոջ` Փարվին Ահմադինեժադի, պարտությունը ևս համարում են Մահմուդ Ահմադինեժադի քաղաքական կուրսի պարտություն:

Նկատենք, որ Ահմադինեժադի թիմի պարտությունը կանխատեսելի էր, քանի որ վերջին մեկ տարվա ընթացքում նախագահի կողմնակիցները Մեջլիսի, պետական ազդեցիկ ատյաններում բարձր պաշտոններ զբաղեցնող հոգևորականների, ինչպես նաև այլ ուժերի կողմից պարբերաբար ենթարկվում էին տարատեսակ ճնշումների (ձերբակալություններ, պաշտոնանկություններ, տարբեր ոլորտներին առնչվող քննադատություններ և այլն):

ԻԻՀ ՆԳ նախարար Մոսթաֆա Մոհամմադ Նաջջարը մարտի 5-ին հրապարակեց ընտրությունների վերջնական արդյունքները, որոնց համաձայն` առաջին փուլում 225 պատգամավոր էր ընտրվել, իսկ երկրորդ փուլում`130 թեկնածուներ կպայքարեն մնացյալ 65 մանդատը ձեռք բերելու համար:

Համաձայն նախնական արդյունքների` Մեջլիսում մեծամասնություն կկազմեն պահպանողականները, իսկ բարեփոխականներն ու անկախ պատգամավորներն ավելի քիչ տեղեր կզբաղեցնեն:

Իրանի Կենտրոնական ընտրական շտաբի հաղորդմամբ` 9-րդ գումարման Մեջլիսի ընտրությունների ժամանակ ընտրողների մասնակցությունը կազմել է 64 տոկոս:

Հավելենք, որ Իրանի նորընտիր Մեջլիսում իրանահայությանը կներկայացնեն Թեհրանի և հյուսիսային իրանայության պատգամավոր Կարեն Խանլարյանը (10.857 ձայն), իսկ Սպահանի և հարավային իրանահայությանը` Ռոբերտ Բեգլարյանը (2.612 ձայն): 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:15
ՆԳՆ. Հոկտեմբերի 1-ին կսահմանափակվի որոշ փողոցների երթևեկությունը
Երևանում ընթացող Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակում հոկտեմբերի 1-ին կսահմանափակվի որոշ փողոցների երթևեկությունը։ Միջոցառման...
Աղբյուր` Panorama.am
13:00
Իրանը հայտարարում է, որ անպատասխան չի թողնի Իսրայելի ոչ մի հանցագործություն
Թեհրանն անպատասխան չի թողնի Իսրայելի ոչ մի ագրեսիվ գործողություն։ Իրանի իշխանությունները վերահսկում են իրավիճակը տարածաշրջանում՝ շիական...
Աղբյուր` Panorama.am
12:51
Ջիջի Հադիդը պոդիումով անցել է ինքնակպչունով պատրաստված մինի զգեստով
Սուպերմոդել Ջիջի Հադիդը սադրիչ տեսքով պոդիում է դուրս եկել։ Լուսանկարները հրապարակվել են Page Six կայքում։ Գազետա.ռու-ն գրում է, որ Ջիջի...
Աղբյուր` Panorama.am
12:20
Զելենսկին Ուկրաինայում խնդիրներ կունենա «հաղթական ծրագրի» ձախողման պատճառով
Զելենսկին Ուկրաինայում խնդիրներ կունենա «հաղթական ծրագրի» ձախողման պատճառով։ Այդ մասին գրում է «Strana.ua»-ն՝ հղում...
Աղբյուր` Panorama.am
12:06
Քաղաքագետ. Ինչու Փաշինյանը արհամարhեց Բայդենի «հրաժեշտի» ընդունելությունը
«Ինձ մոտ հարց է առաջացել, թե ինչու Փաշինյանը չմասնակցեց Բայդենի կազմակերպած հրաժեշտի ընդունելությանը՝ Նյու Յորքում: Ըստ ընդունված կարգի,...
Աղբյուր` Panorama.am
11:57
Կապան-Վերին Խոտանան ավտոճանապարհին բախվել են «Toyota»-ն և «Iveko»-ն, կան տուժածներ
Սեպտեմբերի 30-ին, ժամը 09:45-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Վերին...
Աղբյուր` Panorama.am
11:51
Գլխավոր դատախազություն. 2024 թ. ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման արդյունքում ՀՀ պետական բյուջե է փոխանցվել 314,6 մլն դրամ
«Մի քննարկման ժամանակ նախորդ տարի, երբ հարց հնչեցվեց, թե ապօրինի գույքի բռնագանձման հետ կապված որքա՞ն գումար է եկել պետական բյուջե,...
Աղբյուր` Panorama.am
11:38
Հենրիկ Մալյանի ծննդյան օրն է
«Մալյանական ֆիլմերը մեր ազգային ինքնության վկայագրերն են, որ խորհրդանշում են մեր ժողովրդի հարատևությունն ու անցել են ժամանակի քննությունը»
Աղբյուր` Panorama.am
11:31
Հայաստանի իշխանությունները մեզ առաջարկում են անասունի վարքագիծ. Գեղամ Ստեփանյան
Ինչ ճանապարհներով և որ կառույցների միջոցով պետք է առաջ տարվի Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը և ինչ քայլեր են պետք դրա համար։ Ինչպիսին է...
Աղբյուր` Panorama.am
10:44
Ամենավտանգավորը ոչ թե Նյու-Յորքի իրադարձություններն էին, այլ՝ երևանյան դատարկությունը. Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Ամենավտանգավորը ոչ թե Նյու-Յորքի իրադարձություններն էին, այլ՝...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ուզբեկստանը կստուգի ռուսախոս ուսանողների ծեծի մասին հաղորդագրությունները
Ուզբեկստանի երեխաների օմբուդսմեն Սուրայո Ռախմոնովան «ՌԻԱ նովոստի»-ին ասել է, որ կստուգի ռուսական լրատվամիջոցների...
Աղբյուր` Panorama.am
10:17
Հոկտեմբերի 1-ին Հայաստան կժամանի ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հոկտեմբերի 1-ին կժամանի Հայաստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին և Եվրասիական տնտեսական...
Աղբյուր` Panorama.am
10:14
Ավինյանը մեկնել է Հռոմ
Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը կլինի Իտալիայի մայրաքաղաք Հռոմում: Քաղաքապետարանից...
Աղբյուր` Panorama.am
10:08
Մայր տաճար հրավիրված նիկոլի ձեռամբ Արցախի 385 եկեղեցի,մնաց մահմեդական թշնամուն. Գևորգյան
«Բլոգնյուզ» կայի խմբագիր Արամ Գևորգյանը գրում է. «Մայր տաճար հրավիրված նիկոլի ձեռամբ և ուղղակի միջնորդությամբ Արցախի 385...
Աղբյուր` Panorama.am
10:04
Մերձավոր Արևելքում իրադարձություններ են տեղի ունենում, որոնք ազդեցություն են ունենում Հայաստանի անվտանգային միջավայրի վրա. Աբրահամյան
«Մերձավոր Արևելքում իրադարձություններ են տեղի ունենում, որոնք ուղղակի և անուղղակի ազդեցություն են ունենում Հայաստանի անվտանգային միջավայրի...
Աղբյուր` Panorama.am
09:54
Հրաչուհի Բասենցը՝ բեմից Եռաբլուր. Փնջերը ձերն են, տղաներ
Արամ Խաչատրյան համերգասրահում Երևանյան 16-րդ երաժշտական փառատոնի շրջանակում սեպտեմբերի 28-ին ելույթ է ունեցել  Նյուրնբերգի և Դրեզդենի...
Աղբյուր` Panorama.am
09:31
Անչափահասների առևանգման փորձ կատարած 57-ամյա տղամարդը կալանավորվել է
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շրջանային փողոցում երկու անչափահասների առևանգման փորձ կատարած 57-ամյա տղամարդը կալանավորվել է։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:23
«Հելեն» փոթորկի զոհերի թիվը գերազանցել է 110-ը
ԱՄՆ-ի հարավ-արևելքում պատուհասած «Հելեն» փոթորկի զոհերի թիվը գերազանցել է 110-ը։ Զոհերի թվի մասին հայտնում է CBS News-ը։...
Աղբյուր` Panorama.am
09:13
Ի՞նչ տեսքով են պաշտոնյաների ու բարերարների կանայք ներկայացել Մայր Տաճարի վերաօծման արարողությունը
Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ երեկ օծվել է Մայր Տաճարի Ավագ Խորանի Սուրբ Սեղանը և մատուցվել Հայրապետական Սուրբ Պատարագ։  Տաճարի...
Աղբյուր` Panorama.am
09:05
Սեպտեմբերի 30-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են, եվրոյինը՝ աճել
ՀՀ բանկերում այսօր՝ սեպտեմբերի 30-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում 385.02 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:45
Հոկտեմբերը կգա տեղումներով
Երևանում սեպտեմբերի  30-ին, հոկտեմբերի 3-ի ցերեկը, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։  Հոկտեմբերի 1-ին կեսօրից հետո,  2-ին,...
Աղբյուր` Panorama.am
08:40
Սեպտեմբերի 30-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
21:50
Հրանտ-Լեոն Ռանոսի հեթ-տրիկի է գրանցել
Գերմանիայի Ռեգիոնալ լիգայի 9-րդ տուրում Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» երկրորդ թիմը Հրանտ-Լեոն Ռանոսի հեթ-տրիկի շնորհիվ մրցակցի...
Աղբյուր` Panorama.am
20:45
Թբիլիսիում ռուս զբոսաշրջիկը «Վերջին անգամ» երգը երգելու ժամանակ ընկել և մահացել է.Տեսանյութ
Ռուս կին զբոսաշրջիկը մահացել է Թբիլիսիի սայթաքելով և ընկնելով ստորգետնյա անցումու։ Դեպքի մասին հայտնում է RT Telegram ալիքը։...
Աղբյուր` Panorama.am
19:58
Դետեկտիվ ժանրի առևանգում Արարատի մարզում
Սեպտեմբերի 22-ին, ժամը 12։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արտաշատի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 66-ամյա...
Աղբյուր` Panorama.am
18:03
Մենք սխալվելու իրավունք չունենք, հակառակ դեպքում 2008 թվականի օգոստոսյան պատերազմը չնչին բան կթվա. Իվանիշվիլի
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է Վրաստանը «քարտեզից...
Աղբյուր` Panorama.am
17:30
Ինչի վրա է ծիծաղում՝ իր կուզի, թե կրծքերի.Մայր տաճարի մոտ տարեց կինը հարձակվեց Նիկոլ Փաշինյանի վրա
«Դավաճան, Արցախ է կոտորել հայրենիք է հանձնել»,-Սուրբ Էջմիածնի մայր տաճարի դիմաց օծումից հետո Նիկոլ Փաշինյանին և նրա տիկնոջը դիմեց...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արցախի կորուստը կապված է նաև այսօրվա իշխանությունների հետ. Կապանի համայնքապետ
17:29 28/09/2024

Արցախի կորուստը կապված է նաև այսօրվա իշխանությունների հետ. Կապանի համայնքապետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}