Ադրբեջանում Մարտի 8-ի գումարը չբերած աշակերտներին ամոթանք են տվել
Կանանց միջազգային օրվա` Մարտի 8-ի հետ կապված` Ադրբեջանի միջնակարգ դպրոցներն անցել են «ուժեղացված աշխատանքային ռեժիմի»: Այդ ռեժիմի իմաստն այն է, որ յուրաքանչյուր աշակերտ պետք է դպրոցի ուսուցչուհու համար 50 մանաթ գումար բերի:
Այս մասին pia.az-ին տեղեկացրած ծնողներից մեկը հայտնել է, որ գումարների հավաքագրումը դպրոցներում սկսվել է մարտի 2-ից: Նրա խոսքով` գումարները հավաքվում են Մարտի 8-ի կապակցությամբ ուսուցչուհիների համար նվերներ գնելու համար:
«Այս տարի նվերի համար գումարի չափը երկու անգամ բարձրացրել են: Մենք օրական մի կերպ 10-20 մանաթ (12-24 դոլար) ենք վաստակում` ընտանիքը սովի չմատնելու համար, իսկ դպրոցի տնօրինությունը դա չի ուզում տեսնել: Պահանջում են 50 մանաթ (60 դոլար) և վերջ: Փողը չտանող երեխաներին էլ կանչում են գրատախտակի մոտ և ամոթանք տալիս ամբողջ դասարանի առջև: Ասում են` երեխաներ, այս աշակերտը փող չունի, յուրաքանչյուրդ 1-2 մանաթ հավաքեք նրա փոխարեն: Նման վիճակի մեջ հայտնված երեխայի հոգեվիճակը անկասկած խանգարվում է, ինչի հետևանքներն ապագայում սկսելու են ի հայտ գալ», -ասել է աշակերտի ծնողը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին