Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ընտրանին վաղը կմեկնի Բելգրադ
Բելգրադում ընթացող Եվրոպայի ազատ ոճի ըմբշամարտի առաջնության ավարտից հետո մրցագորգերը կտրամադրվեն հունահռոմեական ոճի ըմբիշներին:
Հայաստանի հավաքականը մրցավայր կմեկնի մարտի ութին: Թիմում ընդգրկված են երևանցիներ Ռոման Ամոյանը (55 կգ), Արթուր Մկրտչյանը (60 կգ), Արամ Ջուլֆալակյանը (66 կգ), Արսեն Ջուլֆալակյանը (74 կգ), գերծանրքաշային Յուրի Պատրիկեևը, գյումրեցիներ Հրաչ Հովհաննիսյանը (84 կգ) և Արթուր Ալեքսանյանը (96 կգ):
Գլխավոր մարզիչն է օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը: Նրա օգնականներն են վաստակավոր մարզիչներ Էդվարդ Սահակյանը և Սամվել Գևորգյանը:
Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը, առաջնությունը կմեկնարկի մարտի 9-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա