Ուուցչուհիները պարգևատրվեցին ԿԳՆ պատվոգրերով. Ուսուցչուհիների աշխատանքով է պայմանավորված մեր երկրի վաղվա օրը
Հայաստանի ԿԳՆ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը Հայաստանի տարբեր մարզերի վաստակաշատ 20 մանկավարժների կանանց միջազգային օրվա առիթով պարգևատրեց Կրթության և գիտության նախարարության պատվոգրերով:
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ներկա չէր պարգևների հանձնման արարողությանը, սակայն ընթերցվեց նրա շնորհավորական ուղերձը` նվիրված հայ կանանց: Իր ուղերձում նա նշել էր, որ անհնագատելի է հայ կնոջը դերը ընտանիքում, հասարակական կյանքի տարբեր ոլորտներում, կինը ազգային ավանդույթների կրողն է: Ուղերձում նշել էր, որ ուղուցչուհիները առանձնակի սիրով ու նվիրումով են կատարում իրենց գործը, աշխատանքը, որով պայմանավորված է մեր երկրի վաղվա օրը: Նա հայ կանանց մաղթել է առողջություն, հաջողություն, երջանկություն, գարնանային բարձր տրամադրություն ու անսահման սեր:
Պարգևների հանձնման արարողությունից հետո ուսուցչուհիներից մեկը իր երգով շնորհակալություն հայտնեց ԿԳՆ-ից:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին