Տնտեսություն 10:00 07/03/2012

Արտաքին պարտքը ապագա սերնդի վրա բեռ չի՞ լինելու. հարցազրույց ֆինանսների փոխնախարարի հետ

Հեղինակ` Հասմիկ Հակոբյան

2011թ-ին ՀՀ կառավարության արտաքին պարտքը կազմել է 2 մլրդ 951 մլն ԱՄՆ դոլար. արդյոք այն բեռ կդառնա՞ ապագա սերնդի ուսերին, ինչպես են օգտագործվում վարկերը և ինչ  ռազմավարություն է մշակվել. այս ամենի մասին` ստորև`   ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանի հետ հարցազրույցում:

-Պարոն Արամյան, կառավարելի՞ է արդյոք Հայաստանի արտաքին պարտքը:

-Արտաքին պարտքն այսօրվա դրությամբ համար առաջին տաք թեմաներից է, քանի որ այդ խնդիրը ոչ միայն Հայաստանում է, այլև ամբողջ աշխարհում: Այսօր աշխարհում խոսում են պարտքի ճգնաժամի, պարտքի խնդիրների մասին, բայց մեզ մոտ այդ հարցի պատասխանը մենք արդեն տվել ենք և պաշտոնական հրապարակումներում, և վերլուծություններում: Բացի այդ, Համաշխարհային բանկի մեր գործընկերների հետ մշակել ենք վերլուծական փաստաթուղթ, որը ներկայացվել է բոլոր տնտեսագետների և քաղաքական ուժերի ուշադրությանը, քննարկել ենք, թե արդյո՞ք Հայաստանի պետական պարտքը կառավարելի է և միջնաժամկետում սպասվում են որևիցե ցնցումներ: Եւ տեսանք, որ որևէ խնդիր չկա, բայց կան ռիսկեր, որոնք պետք է հաշվի առնել:

Պետք է նշեմ, որ ՀՀ կառավարությունը մշտապես հետևել է պարտքի կառավարելիության խնդրին, և դա եղել է առաջնային հարց: Ես վստահորեն ասում եմ, որ մեր պարտքը գտնվում է կառավարելիության սահմաններում և դա պայմանավորված է նրանով, որ պետությունը ճիշտ հարկաբյուջետային քաղաքականություն է իրականացնում, մի բան, որ շատ եվրոպական երկրներում, մասնավորապես՝ Հունաստանում ձախողեցին:

Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ժամանակ 2008-2009թթ-ին գրեթե բոլոր երկրները նոր պարտք վերցրեցին, որպեսզի ֆինանասավորեն իրենց հակաճգնաժամային քաղաքականությունը: Այսօր պարբերաբար հայտարարում են, թե Հայաստանի պարտքն անընդհատ աճում է, բայց սխալ է անվանական ցուցանիշներ վերցնելը, պետք է վերցնեն հարաբերական ցուցանիշներ: Մենք վերլուծությունները կատարել ենք, հաշվի ենք առել բոլոր շոկային իրավիճակները, որպեսզի տեսնենք իրականում ինչից պետք է վախենանք, ինչ ազդակներ կան և ապագայում մեր քաղաքականությունը որը պետք է լինի:

- Այսօր որքան է կազմում ՀՆԱ/արտաքին պարտք հարաբերակցությունը:

-Պարտքի մի քանի մակարդակներ կան: 2011թ-ի դրությամբ ՀՀ կառավարության արտաքին պարտքը կազմում է 29,6%, Կենտրոնական բանկի պարտքը՝ 6.7%, Հայաստանի ներքին պարտքը` 5.6%, ընդհանուր առմամբ Հայաստանի պարտքն այսօր կազմում է 41.2%: Եթե թվերով ասենք, ապա 2011թ-ին ՀՀ կառավարության արտաքին պարտքը կազմել է 2 մլրդ 951 մլն ԱՄՆ դոլար, ԿԲ-ը` 617 մլն դոլար, այսինքն ընդհանուր` 3 մլրդ 568 մլն դոլար, 560 մլն էլ ներքին պարտքն է:

-Որոշ փորձագետներ պարտքի մարման գրաֆիկը խիստ անհանգստացնող են համարում, քանի որ առաջիկա երեք տարիների (2012-2014) ընթացքում Հայաստանը իր արտաքին վարկատուներին պետք է մարի 1 մլրդ դոլարից ավելին:

Նախ նշեմ, որ սխալ է ասված՝ առաջիկա երեք կամ հինգ տարիներին, իսկ 1 մլրդ հնչեցնելով մարդկանց մոտ ահռելի գումարի տպավորություն է թողնում: Բայց դա ճիշտ չէ: Մենք առաջիկա երեք տարիներին՝ մինչև 2015թ-ը, ոչ թե մարելու ենք 1 մլրդ դոլարի պարտք, այլ սպասարկումն էլ միասին՝ 700 մլն դոլար: Բայց մենք պետք է նայենք, թե արդյոք կառավարությունը ունի այդքան միջոցներ, որպեսզի կարողանա մարի:

Իրականում բոլոր վերլուծությունները ցույց են տալիս, որ մենք խնդիրներ չունենք և չենք ունենալու, և այդ վերլուծությունները ազդակներ են տալիս, թե ինչին պետք է առավել ուշադրություն դարձնենք: Կա երկու կարևոր գործոն, որին էլ պետք է ուշադրություն դարձնենք: Առաջինը՝ պետական պակասուրդի կառավարելիությունն է: Որպեսզի պարտքը կառավարելի լինի, ապա պակասուրդը միջին ժամկետում պետք է իջեցնել 2,4-ից մինչև 2,5 տոկոս. միջնաժամկետում մենք 3%-ից ցածր ենք պահելու: 2011-ի վերջին ծրագրված 3.9%-ի փոխարեն մեր պակասուրդը եղել է 2.95%-ի սահմաններում:

Երկրորդը` տնտեսության աճի ապահովումն է։ Մեր խնդիրն այսօր այն է, որ ունենանք բարձր տնտեսական աճ: Վերլուծությունը ցույց է տալիս, որ եթե տնտեսական աճը միջնաժամկետ կտրվածքով ցածր լինի, ապա դա կարող է խնդիրներ առաջացնել: Դրա համար մենք պետք է այս երկու խնդիրների վրա ուշադրություն դարձնենք և դարձնում ենք: Մասնավորապես՝ միջնաժամկետ ծրագրով նախատեսվում է մինչև 2015թ-ը պակասուրդը 3%-ից ցածր մակարդակում պահել, երկրորդ` մեր բոլոր ջանքերը պետք է գործադրենք, որ տնտեսական աճը 4 %-ից ցածր չլինի: Մենք վստահ ենք, որ ունենալու ենք տնտեսական աճ, ինչը հնարավարություն է տալու ապագայում մարել այդ պարտքը:

- Պարոն Արամյան, որոշ տնտեսագետներ նշում են, որ մինչ օրս հստակ տվյալներ չկան, թե միջազգային կառույցներից վերցված վարկերը ինչպես են օգտագործվել: Նրանք պահանջում են, որ վարկերի օգտագործման հետ կապված ամբողջական տեղեկատվություն լինի և պարբերաբար հաշվետվություն ներկայացվի: Բացի այդ, վարկերի օգտագործման արդյունավետության մասին ինչ կասեք:

Երբ մարդը փորձում է խնդրին լուծումներ գտնել, ապա նա տարբեր ճանապարհներ է փնտրում, իսկ եթե ընդհանրապես ցանկություն չունի լուծել խնդիրը, ապա տարբեր պատճառաբանություններ է բերում:
Այդ հարցը պարբերաբար բարձրացնում են, բայց ես մի քանի անգամ ասել եմ, որ մենք ունենք պարտքի վերաբերյալ մի քանի մակարդակներով վերլուծություն: Ընդհանրապես պարտքի հետ կապված բոլոր ցուցանիշերն արձանագրված են պետական պարտքի կառավարման ռազմավարական ծրագրում, որը պաշտոնական փաստաթուղթ է և մտնում է միջնաժամկետ պարտքային ծրագրի մեջ: Նախ` պարտքի մի զգալի մասը մենք վերցրել ենք միջազգային ֆինանսական կառույցներից` Համաշխարհային բանկ, Ասիական զարգացման բանկ: Եթե այդ փորձագետները չզլանան և մտնեն ՀԲ-ի վեբ-կայք, ապա կտեսնեն Հայաստանի վերաբեյալ մանրակրկիտ տեղեկատություն, ընդ որում` ՀԲ-ի հետ մենք աշխատում ենք տարբեր փուլային համակարգով: Այնտեղ ներկայացված են ինչպես տարեկան ցուցանիշներ, այնպես էլ սկզբնական փուլում համաձայնության եկած նոր ծրագրերի գնահատման փաստաթղթեր:

Ինչ վերաբերում է ներդրումային ծրագրերին, ապա տեղյակ եք, որ ԱԶԲ-ի վարկերն ուղղվում են ճանապարհների կառուցման համար, ՀԲ-ի միջոցները` ջրագծերի անցկացման և այլ ենթակառուցվածքների նորոգման ու կառուցման համար: Այս ամենի վերաբերյալ հաշվետվությունները նունպես տեղադրված են վեբ-կայքում: Այս դեպքում խնդրում եմ ինձ ասեք, թե որտեղ է, որ մենք հրապարակային չենք: Արդյո՞ք նրանք մտել են և տեսել այդ ցուցանիշները: Եթե նրանք մտնեն և ասեն, որ ՀԲ-ում այս կամ ծրագրի շրջանակում այսպիսի ցուցանիշները բացակայում եմ, ապա այդ դեպքում կհասկանամ, որ նրանք հետևել, ծանոթացել են ծրագրի կատորղականին, բայց իրենց չի բավարարում այն ինչ կա, բնականաբար, մենք դրան ադեկվատ կարձագանքենք և կլրացնենք այդ բացը: Բայց պետք չէ առանց նայելու հայտարարել, որ ցուցանիշներ չկան:

Ես հայտարարում եմ, որ վարկերը արդյունավետ են ծախսվում: Այսօրվա դրությամբ Հայաստանը ԱՊՀ երկրներում համարվում է լավագույն կատարողական ցուցանիշներ ունեցող երկիրը: Բոլորն էլ գիտեն, որ պարտքը տալիս են նրան, ով ռիսկային չի համարվում: Եթե այսօր միջազգային կառույցները հակված են, որ Հայաստանին պարտք տան, դա նրանից է, որ մեր երկիրն ունի բարձր կատարողական:

- Այս դեպքում ինչպես կմեկնաբանեք Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափի այն հայտարարությունը, որ Հայաստանի արտաքին պարտքն այսօր կայուն վիճակում չէ:

Այդ հայտարարությունը ճիշտ չի ընկալվել: Եթե ուշադիր հետևեք՝ կտեսնենք, որ նա ասել է` ի համեմատ 2008թ-ի, պարտքի կառավարելիության խնդիրը ավելի է մեծացել: Դա իրականում այդպես է, քանի որ եթե 2008-ին մեր արտաքին պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 13.6 % էր և ընդհանուր պարտքը կազմում էր 18%, այսօր 41.2% է, ինչը նշանակում է, որ 2008-ի համեմատ այն եռապատկվել է: Այդ առումով նրա հայտարարությունը նորմալ է: Մենք էլ ենք գիտակցում, որ բարձիկը փոքրացել է, բայց դա չի նշանակում պարտքը անկայուն է դարձել: Եթե անկայուն է, դա կոլապս է, դա խնդիր է: Պարտքի անկայունություն այսօրվա դրությամբ ունեն Հունաստանը, Իտալիան, Պորտոգալիան: Մենք այսօր ունենք ավելի փոքր բարձիկ, քան 2008-ին էր, և դա մեզ համար ազդակ է, որպեսզի մեր ուշադրությունը կենտրոնացնենք պակասուրդի նվազեցման և տնտեսության աճի վրա: Մասնավորապես, պետք է բիզնեսի զարգացման համար բարենպաստ դաշտ ստեղծենք, պետք է խթանենք նոր արտադրությանը: Կառավարությունը ընդունել է արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարություն, որը միտված է տնտեսության արտահանելի հատվածի ընդլայնմանը՝ արտահանման ներուժի բացահայտման և արդյունավետ իրագործման ճանապարհով: Ամեն ինչ պետք է անենք, որ ունենանք մրցունակ արտադրանք: 2008թ-ին կոլապս ունեցանք նրա համար, որ Հայաստանում հիմնականում աճ էին ապահովում ոչ արտադրողական ճյուղերը, իսկ վայրկյանի ընթացքում չես կարող արտադրողականությունը կորցնել:

Պարոն Արամյան, ըստ Ձեզ, արտաքին պարտքը ապագա սերնդի վրա բեռ չի՞ լինելու:

Դա սխալ տերմին է: Եթե նայենք այն երկրներին, որոնք ունեն 100 տարվա պատմություն, ապա մշտապես ունեցել են պարտքի դինամիկա: Զարգացող երկրներին կապիտալ է հարկավոր, իսկ եթե չունես այդ գումարները պետք է դրանք ներգրավել: Սերունդների համար կարևորն այնն է, որ ապագայում հենք ստեղծես, որ տնտեսությունն անընդհատ աճի: Իսկ սերունդների վրա պարտքի բեռի փոխանցման դոկտրինան ճիշտ չէ, կարևորն այն է, թե ինչ իրավիճակ ես թողնում սերունդներին: Եթե թողնում ես արտադրողական տնտեսություն գումարած պարտք, խնդիր չկա, իսկ եթե թողնում ես այնպիսի տնտեսական իրավիճակ, որը Ռուսաստանն էր 1998թ-ին, Արգենտիան, Բարազիլիան 2002-ին, ապա դա խնդիր է, իսկ մենք ուզում են մեր սերունդներին թողնել մի իրավիճակ, որը կոչվում է արտադրողական երկիր:

Ես ուզում եմ նաև ասել, որ եթե ուզում ենք մեր սերունդները խնդիր չունենան, ապա պետք է համախմբվենք և ճիշտ ազդակներ տանք: Ես հայտարարում եմ, որ կառավարությունը միշտ էլ քննարկումների համար բաց է եղել, եթե կան մարդիկ, ովքեր կցանկանան պարտքի վերաբերյալ քննարկումներ ունենալ, ապա մենք պատրաստ ենք քննարկումներ անցկացնել:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:32
ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն ու մարզպետ Հայկ Ղալումյանը Փաշինյանի ներկայությամբ հարվածել են միմյանց
ՔՊ փակ նախաձեռնող խմբի այսօրվա թեժ նիստը ավարտվել է քաշքշուքով։ Իսկ իշխանական հերթական կռվի գլխավոր դերերում ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ...
Աղբյուր` Panorama.am
22:46
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Կալիֆոռնիայում անտառային հրդեհներից տուժածներին
ՀՀ ԱԳՆ-ից X-ի էջում գրել են. «Վշտացած ենք ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում մոլեգնող անտառային հրդեհների մասին լուրերով։ Մենք ցավակցություն ենք...
Աղբյուր` Panorama.am
22:27
Ռուսաստանը ԵՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ քննարկումների մեկնարկը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից երկրի դուրս գալու սկիզբ. Օվերչուկ
ԵԱՏՄ-ից դուրս գալը սպառնում է Հայաստանին գների աճով, արտահանման նվազմամբ և հայաթափմամբ՝ ԵՄ-ի հետ, ենթադրյալ, առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
21:42
Էդքան մտավոր գիգանտներ ունենաս ու քո սեփական պետության մեջ մենակ տգետներից ու որկրամոլներից կազմված կառավարիչներ ունենա՞ս. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Բա էսքան տառապանքներից հետո պետություն ստեղծես, լավ թե վատ, մտավոր ժառանգություն ստեղծես, որ գաս...
Աղբյուր` Panorama.am
21:30
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից 2025 թվականի հունվարի 1-ից 7-ը ներառյալ հավաքագրվել է 90,990,000 ՀՀ դրամ. Հայկ Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆոյսբուքի իր էջում տեղեկացնում է. «Տեղեկացնում եմ, որ «Երևանի...
Աղբյուր` Panorama.am
21:19
Լոս Անջելեսում տեղի ունեցած տարերային աղետի վնասն արդեն գերազանցել է 50 միլիարդ դոլարը. Լևոն Ազիզյան
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. «Սանտա-Անա՝ Կալիֆորնիայի...
Աղբյուր` Panorama.am
21:00
Նիկոլը փորձել է հերթական վախվորած պատասխանը տալ Բաքվից հնչող կեղծ խոսույթներին ու հոխորտանքներին․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Հասկանալի է, որ Հայաստանի ու Ադրբեջանի որոշ շրջանների արևելյան, արևմտյան աշխարհագրական...
Աղբյուր` Panorama.am
20:50
Ինչպես արտոնությամբ օգտվել տրանսպորտային նոր սակագներից․քաղաքապետարանը մանրամասներ է հայտնել
Տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները կարող են իրենց ֆիզիկական, անհպում վճարման հնարավորություն...
Աղբյուր` Panorama.am
20:37
Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է
Հունվարի 9-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:25
Կալիֆոռնիայում այրվել է Բայդենի որդու տունը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի տունը Մալիբուում ամբողջությամբ ավերվել է Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհների պատճառով։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:10
Իրական ֆшշիստшկան գաղափարախոսության կրողները մի կողմից Էրդողանն է, մյուս կողմից՝ Ալիևը. Հայկ Նահապետյան
Սիրիայում իշխանությունը թուրքամետ ուժերի զավթումից հետո կանխատեսելի էր, որ Ալիևը կկոշտացնի իր դիրքորոշումը Հայաստանի հետ բանակցություններում։...
Աղբյուր` Panorama.am
19:53
Եվրամիությունում Հայաստանին սպասում է կործանում․ Ալեքսեյ Ժուրավլյով
 Եվրամիությունում Հայաստանը ոչ ոքի պետք չէ, կարող է միայն կործանում սպասել։ Այդ մասին Գազետա.ռու-ին տված...
Աղբյուր` Panorama.am
19:32
Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի անկման կատալիզատոր. Վարդան Օսկանյանի հոդվածը
Հայաստանի նախկին արտգործնախարար, Արցախի հարցերով հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանը հրապարակել է «Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:23
Լոս Անջելեսի հրդեհները տարածվում են Հոլիվուդում
Լոս Անջելեսում բռնկված անտառային հրդեհները հասել են Հոլիվուդի բլուրներ, բռնկվել ամերիկյան ֆիլմարտադրության պատմական կենտրոնի խորքերում: Այս...
Աղբյուր` Panorama.am
19:11
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:59
ճգնաժամային վիճակներում հաջողում են առավելապես ոչ-բլոկային քաղաքականություն վարող երկրները. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Խելացի պետությունները և կայացած ժողովուրդները գլոբալ որոշումներ կայացնելիս հաշվի են առնում հազար ու...
Աղբյուր` Panorama.am
18:46
Սերգեյ Փարաջանով -100. Հայաստանում և արտերկրում իրականացվել է 21 միջոցառում
Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ....
Աղբյուր` Panorama.am
18:34
Եվ այդ մեկը դու ես․․․մեր ամոթն ու ողբերգությունը․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Այ այսպես՝ փոդքաստային, կիսագրագետ ու ոտքի վրա, կցկտուր ու...
Աղբյուր` Panorama.am
18:21
ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ Փաշինյանը քննարկել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:10
Թբիլիսիում քննարկում են Երևանի վերաբերյալ Բաքվի հայտարարության վտանգները
Թբիլիսիում վտանգ են տեսնում Բաքվից հնչած հայտարարություններից, թե Հայաստանի Հանրապետությունը «ֆաշիստական պետություն է, վտանգի աղբյուր է...
Աղբյուր` Panorama.am
17:57
Թուրքիան մտադիր է հեռահար հրթիռներ արտադրել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո հանդես է եկել մի շարք հայտարարություններով: Էրդողանը մանրամասներ է հայտնել...
Աղբյուր` Panorama.am
17:50
Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է
«Կինոյի տաճարում կան կերպարներ, լույս և իրականություն, իսկ Սերգեյ Փարաջանովն այդ տաճարի վարպետն է»
Աղբյուր` Panorama.am
17:45
Իսակովի և Վերֆելի փողոցի հատման վայրին հարակից հատվածում տեղադրվել է տեսանկարահանող սարք
Հաշվի առնելով, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները դառնում են խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ՝ այլ վայրից...
Աղբյուր` Panorama.am
17:34
Ապարանում ամուսիները գողացել են ամանորյա 54 խաղալիք
Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ դեկտեմբերի 27-ից հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում...
Աղբյուր` Panorama.am
17:19
Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել. Կարին Տոնոյան
«Քո անգրագիտության, ազգ ու ազգային պատկանելություն չունենալու պատճառով չփորձես մեզ սովորեցնել Հայրենիքի ու նրա պատմության ճշմարտացիությունն ու արժեքը»։
Աղբյուր` Panorama.am
17:12
Ուշագրավ դեպք Երևանում. ծննդաբերությունից հետո կինը «ծննդաբերել է» երեխայի գլխի չափով միամատոզ հանգույց
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Երևանի բժշկական կենտրոններից մեկում։ 5-6 ժամ ծննդաբերելուց հետո կնոջ մոտ  ծննդաբերական ցավերը վերսկսվել...
Աղբյուր` Panorama.am
17:10
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված: Վրաստանի ողջ տարածքում պետական ​​դրոշները իջեցվել են։ Այս մասին գրում է jnews.ge կայքը։ ...
Աղբյուր` Panorama.am
16:56
Հակոբ Ասլանյանը տեքստի փոխարեն սքրինշոթը հրապարակելով՝ որքանով է ուզել ինձ վնասել, թողնում եմ անորոշությանը. Հայրապետյան
«Վերահաստատում եմ այն, ինչ պարզաբանվել է․ 2016-ին Հակոբ Ասլանյանն իմ միջորդությամբ և երաշխավորությամբ անդամագրվել է ՔՊ-ին»,-...
Աղբյուր` Panorama.am
16:48
Խնդիրները կսկսվեն եկամտի հայտարարագրման առաջին իսկ օրերից, երբ սկսեն տուգանքներ կիրառել, ինչը խայտառակ շատ է. Էլեն Մանասերյան
2022 թվականին ընդունված օերնսդրական փոփոխության համաձայն 2025 թվականին բոլոր գրանցված աշխատանք ունեցող ֆիզիկական անձինք պետք է ՊԵԿ ներկայացնեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}