Հարցազրույցներ 15:35 08/03/2012

Ա. Զաքարյան. Արտաքին քաղաքականության եվրոպական բաղադրիչը տալիս է իր շոշափելի և ցանկալի արդյունքները

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Բրյուսել կատարած այցի վերաբերյալ Panorama.am-ի հարցազրույցը ԱԺ պատգամավոր, «Եվրանեսթ»-ի Խորհրդարանական վեհաժողովում Սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի հետ:

-Հայաստանի համագործակցությունը Եվրոպական Միության հետ մշտապես եղել է ՀՀ արտաքին քաղաքականության առանցքային ուղղություններից: Այդ համագործակցությունը հիմնականում ծառայում է ԵՄ հետ քաղաքական հարաբերությունների և առևտրատնտեսական կապերի խորացմանը, ինչպես նաև Հայաստանում ժողովրդավարական և իրավական պետության հաստատությունների բարեփոխման և կատարելագործման նպատակին: 2007թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած ԵՀՔ հնգամյա Գործողությունների ծրագրով Հայաստանը հանձնառություն է ստանձնել համագործակցել և առաջընթաց արձանագրել ԵՄ հետ մի շարք առաջնային ոլորտներում ինչպիսիք են` արդարադատությունը, մարդու իրավունքները, ներդրումային բարենպաստ պայմանների ստեղծումը, վարչարարության և օրենսդրության մոտարկում, էներգետիկ ոլորտ և ԼՂ հիմնահարցի կարգավորմանը նպաստելը, տարածաշրջանային համագործակցությունը: Հանրապետության Նախագահի այցը Բրյուսել բավականին հագեցած օրակարգ ուներ և քննարկման ենթակա շատ խնդիրրներ էր ներառում: Հատկապես ցանկանում եմ կարևորել խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունները մեկնարկելու վերաբերյալ ԵՄ բոլոր անդամ պետությունների միաձայն որոշումը, ինչը վկայում է նաև այդ ուղղությամբ մեր կառավարության ձեռնարկած քայլերի արդյունավետության մասին: ԵՄ-ն Հայաստանի առևտրային խոշոր գործընկերներից է, և ԽՀԱԱ համաձայնագրի ստորագրումն էական ազդեցություն կունենա հետագա ինտեգրման, ներդրումների խրախուսման առումով, ինչպես նաև լուրջ խթան կհանդիսանա Հայաստանի տնտեսության հետագա զարգացման համար:
Էական է նաև այն հանգամանքը, որ արդեն իսկ մեկնարկել են ԵՄ մուտքի արտոնագրի շուրջ բանակցությունները: Նախագահի այցի ընթացքում տեղի ունեցած քննարկումները, վստահ եմ, որ հետագա դրական ազդեցություն կունենա և նոր մակարդակի կբարձրացնի ՀՀ-ԵՄ իրավապայմանագրային հարաբերությունները և սերտ համագործակցության ուղնիշներ կսահմանի անվտանգության քաղաքականության, ժողովրդավարության, տնտեսական ինտեգրման, մարդու իրավունքների, էներգետիկայի և այլ բնագավառներում: Գաղտնիք չէ, որ տարեցտարի աճում է մեր տարածաշրջանի նկատմամաբ ԵՄ հետաքրքրությունը և այդ համատեքստում մեզ համար խիստ կարևոր է նաև ԵՄ աջակցությունը ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման ԵԱՀԿ ՄԽ գործընթացին, ինչը ԵՄ պաշտոնական շրջանակները պարբերաբար հայտարարում են: Նախագահի այցը և բարձր մակարդակի հանդիպումները, փոխադարձ շահերի վրա հիմնված համագործակցությունը, դրանց շուրջ արված համատեղ հայտարությունները վկայում են Հայաստան-ԵՄ գործակցության ակտիվության, դրանց երկարաժամկետ արդյունքների ակնկալմանը և ՀՀ-ում արևելյան գործընկերության շրջանակներում կիրառկվող արդյունավետ քաղաքականության մասին: Այս այցը էլ ավելի կամրպնդի ներքին և արտաքին քաղաքական կայունության, տարածաշրջանում կայուն զարգացման և խաղաղ գոյակցությանն ուղղված հայաստանյան ջանքերը: Ավելացնեմ նաև, որ հենց ասոցիացման համաձայնագրի շուրջ բանակցություններում արձանագրվող առաջընթացը ևս հիմնավորում է այն տեսակետը, որ ՀՀ նախագահի գլխավորությամբ իրագործվող արտաքին քաղաքականության եվրոպական բաղադրիչը տալիս է իր շոշափելի և ցանկալի արդյունքները:

-Ինչպես կգնահատեք ՀՀ-ՆԱՏՕ համագործակցությունը:

-ՀՀ Նախագահի հանդիպումը ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ և մասնակցությունը Հյուսիսատլանտյան խորհուրդ+Հայաստան 28+1 ձևաչափով նիստին, հետագայի համար ամրագրեց այն հանգամանքը, որ Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողության ծրագիրը շարունակում է մնալ հարաբերությունների զարգացման հիմքում: Այն նաև լավ հնարավորություն հանդիսացավ ՆԱՏՕ-ում քննարկելու Հարավային Կովկասում առկա երկարատև անվտանգության ապահովման և սպառնալիքների հաղթահարման հարցերում մեր երկրի մոտեցումներն ու ՆԱՏՕ-ի անդամ երկրների պատկերացումները: ՆԱՏՕ-ն հիմնականում որպես ռազմաքաղաքական կառույց, կարևորում է մեր երկրի աճող դերակատարությունը տարբեր տարածաշրջաններում խաղաղապահ առաքելությունը: Դա վկայում է նաև մեր բանակի կարողությունների ավելացման, ռազմական համագործակցության ընդլայնման, փոխհամաձայնեցված և փոխլրացնող գործողությունների միջոցով վստահության միջոցների ավելացման մասին: Լինելով ՀԱՊԿ լիիրավ ու հիմնադիր անդամ, մեր երկիրը երկարաժամկետ գործընթացներում կարողացել է ապահովել նաև համագործակցություն ՆԱՏՕ-ի հետ: Դա խոսում է այն մասին, որ շատ ընդհանուր հետաքրքրություն ունեցող խնդիրներ կան, որոնք բոլոր կողմերից հավասարակշռում են տարածաշրջանային խաղաղության ու կայունության ռեսուրսները: ՆԱՏՕ-ն ևս իր հրապարակային հայտարարություննեում բազմիցս հանդես է եկել ԼՂ խաղաղ կարգավորման և ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում կարգավորման ուղղված ջանքերին աջակցության մասին:

-ՀՀ նախագահը Բրյուսելում հայտարարեց, թե՝ Ադրբեջանը, ցավոք սրտի, դեմ է դիպուկահարների հետ քաշմանը առաջին գծից, դեմ է միջադեպերի հետաքննությանը, ավելին՝ ոչ մի րոպե չեն դադարել պատերազմի սպառնալիքները: Ինչպես կմեկնաբանե՞ք:

-Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան սահմանային հատվածներում ադրբեջանական ուժերը պարբերաբար խախտում են հրադադարի ռեժիմը և հատկապես դիպուկահարները պատճառ են հանդիսանում մեր զինվորների մահվան: ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, ՌԴ Նախագահի, ԵՄ տարբեր պաշտոնյաների, միջազգային բոլոր կազմակերպությունների կողմից դատապարտվել և բազմիցս կոչեր են հնչել սահմանային միջադեպերի բացառման և դիպուկահարների հետքաշման համար: Ադրբեջանն արհամարում է միջազգային հանրության բոլոր կոչերն ու հորդորները: Ադրբեջանը պատերազմ է քարոզում իր իսկ երկրի ներսում, Ադրբեջանը ապակայունացնում և լարվածություն է հաղորդում տարածաշրջանային զարգացումներում: Բնականաբար ոչ Ռուսաստանը, ոչ ԱՄՆ, ոչ ԵՄ-ն, ոչ էլ մյուս երկրները շահարգիռ չեն Ադրբեջանի նմանատիպ կեցվածքով: Սակայն կարծում եմ ժամանակն է, որպեսզի ուժային կենտրոնները կոնկրետ քայլեր ձեռնարկեն ու կանխարգելիչ գործողություններ իրականացնեն ադրբեջանական ռազմատենչ քարոզչության դեմ: Այլապես անիմաս ու դեկլարատիվ բնույթ են ստանում նրանց կոչերը վստահուէթյան մթնոլորտի կերտման համար: ՀՀ Նախագահը բոլոր ձևաչափերով անցկացված հանդիպումներում միշտ բարձրաձայնել է տարածաշրջանում գոյություն ունեցող այս հիմնախնդիրը: Այլապես երբեք օգուտ չեն ունենա այն բանակցությունները, որի մի կողմը խաղաղություն և միջազգայնորեն ամրագրված սկզբունքների ու նորմերի վրա հիմնված դիրքորոշմամբ է հանդես գալիս, հավատարիմ մնալով իր հայտարարություններին, իսկ մյուս կողմը պատերազմի, սպառազինության ծավալների, նվաճողականության, անհանդուրժողականության, թշնամանքի և ատելության քարոզչություն է իրականացնում: Բոլորս էլ լավ հասկանում ենք, որ Ղարաբաղի անվտանգության դեմ ուղղված ադրբեջանական բանակի ցանկացած բացահայտ ոտնձգություն կանխվել և կանխվելու է, սակայն միջազգային հանրությունը այս հարցում ունի անելիք: Եթե բակացային գործընթացում ակնկալում են առաջընթաց, ապա էական քայլերով պետք է Ադրբեջանին բերեն կոնստրուկտիվ դաշտ և ապահովեն վերջինիս հավատարմությունը ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում ձեռքբերված համաձայնություններին:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:32
ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն ու մարզպետ Հայկ Ղալումյանը Փաշինյանի ներկայությամբ հարվածել են միմյանց
ՔՊ փակ նախաձեռնող խմբի այսօրվա թեժ նիստը ավարտվել է քաշքշուքով։ Իսկ իշխանական հերթական կռվի գլխավոր դերերում ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ...
Աղբյուր` Panorama.am
22:46
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Կալիֆոռնիայում անտառային հրդեհներից տուժածներին
ՀՀ ԱԳՆ-ից X-ի էջում գրել են. «Վշտացած ենք ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում մոլեգնող անտառային հրդեհների մասին լուրերով։ Մենք ցավակցություն ենք...
Աղբյուր` Panorama.am
22:27
Ռուսաստանը ԵՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ քննարկումների մեկնարկը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից երկրի դուրս գալու սկիզբ. Օվերչուկ
ԵԱՏՄ-ից դուրս գալը սպառնում է Հայաստանին գների աճով, արտահանման նվազմամբ և հայաթափմամբ՝ ԵՄ-ի հետ, ենթադրյալ, առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
21:42
Էդքան մտավոր գիգանտներ ունենաս ու քո սեփական պետության մեջ մենակ տգետներից ու որկրամոլներից կազմված կառավարիչներ ունենա՞ս. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Բա էսքան տառապանքներից հետո պետություն ստեղծես, լավ թե վատ, մտավոր ժառանգություն ստեղծես, որ գաս...
Աղբյուր` Panorama.am
21:30
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից 2025 թվականի հունվարի 1-ից 7-ը ներառյալ հավաքագրվել է 90,990,000 ՀՀ դրամ. Հայկ Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆոյսբուքի իր էջում տեղեկացնում է. «Տեղեկացնում եմ, որ «Երևանի...
Աղբյուր` Panorama.am
21:19
Լոս Անջելեսում տեղի ունեցած տարերային աղետի վնասն արդեն գերազանցել է 50 միլիարդ դոլարը. Լևոն Ազիզյան
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. «Սանտա-Անա՝ Կալիֆորնիայի...
Աղբյուր` Panorama.am
21:00
Նիկոլը փորձել է հերթական վախվորած պատասխանը տալ Բաքվից հնչող կեղծ խոսույթներին ու հոխորտանքներին․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Հասկանալի է, որ Հայաստանի ու Ադրբեջանի որոշ շրջանների արևելյան, արևմտյան աշխարհագրական...
Աղբյուր` Panorama.am
20:50
Ինչպես արտոնությամբ օգտվել տրանսպորտային նոր սակագներից․քաղաքապետարանը մանրամասներ է հայտնել
Տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները կարող են իրենց ֆիզիկական, անհպում վճարման հնարավորություն...
Աղբյուր` Panorama.am
20:37
Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է
Հունվարի 9-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:25
Կալիֆոռնիայում այրվել է Բայդենի որդու տունը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի տունը Մալիբուում ամբողջությամբ ավերվել է Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհների պատճառով։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:10
Իրական ֆшշիստшկան գաղափարախոսության կրողները մի կողմից Էրդողանն է, մյուս կողմից՝ Ալիևը. Հայկ Նահապետյան
Սիրիայում իշխանությունը թուրքամետ ուժերի զավթումից հետո կանխատեսելի էր, որ Ալիևը կկոշտացնի իր դիրքորոշումը Հայաստանի հետ բանակցություններում։...
Աղբյուր` Panorama.am
19:53
Եվրամիությունում Հայաստանին սպասում է կործանում․ Ալեքսեյ Ժուրավլյով
 Եվրամիությունում Հայաստանը ոչ ոքի պետք չէ, կարող է միայն կործանում սպասել։ Այդ մասին Գազետա.ռու-ին տված...
Աղբյուր` Panorama.am
19:32
Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի անկման կատալիզատոր. Վարդան Օսկանյանի հոդվածը
Հայաստանի նախկին արտգործնախարար, Արցախի հարցերով հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանը հրապարակել է «Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:23
Լոս Անջելեսի հրդեհները տարածվում են Հոլիվուդում
Լոս Անջելեսում բռնկված անտառային հրդեհները հասել են Հոլիվուդի բլուրներ, բռնկվել ամերիկյան ֆիլմարտադրության պատմական կենտրոնի խորքերում: Այս...
Աղբյուր` Panorama.am
19:11
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:59
ճգնաժամային վիճակներում հաջողում են առավելապես ոչ-բլոկային քաղաքականություն վարող երկրները. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Խելացի պետությունները և կայացած ժողովուրդները գլոբալ որոշումներ կայացնելիս հաշվի են առնում հազար ու...
Աղբյուր` Panorama.am
18:46
Սերգեյ Փարաջանով -100. Հայաստանում և արտերկրում իրականացվել է 21 միջոցառում
Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ....
Աղբյուր` Panorama.am
18:34
Եվ այդ մեկը դու ես․․․մեր ամոթն ու ողբերգությունը․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Այ այսպես՝ փոդքաստային, կիսագրագետ ու ոտքի վրա, կցկտուր ու...
Աղբյուր` Panorama.am
18:21
ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ Փաշինյանը քննարկել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:10
Թբիլիսիում քննարկում են Երևանի վերաբերյալ Բաքվի հայտարարության վտանգները
Թբիլիսիում վտանգ են տեսնում Բաքվից հնչած հայտարարություններից, թե Հայաստանի Հանրապետությունը «ֆաշիստական պետություն է, վտանգի աղբյուր է...
Աղբյուր` Panorama.am
17:57
Թուրքիան մտադիր է հեռահար հրթիռներ արտադրել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո հանդես է եկել մի շարք հայտարարություններով: Էրդողանը մանրամասներ է հայտնել...
Աղբյուր` Panorama.am
17:50
Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է
«Կինոյի տաճարում կան կերպարներ, լույս և իրականություն, իսկ Սերգեյ Փարաջանովն այդ տաճարի վարպետն է»
Աղբյուր` Panorama.am
17:45
Իսակովի և Վերֆելի փողոցի հատման վայրին հարակից հատվածում տեղադրվել է տեսանկարահանող սարք
Հաշվի առնելով, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները դառնում են խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ՝ այլ վայրից...
Աղբյուր` Panorama.am
17:34
Ապարանում ամուսիները գողացել են ամանորյա 54 խաղալիք
Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ դեկտեմբերի 27-ից հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում...
Աղբյուր` Panorama.am
17:19
Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել. Կարին Տոնոյան
«Քո անգրագիտության, ազգ ու ազգային պատկանելություն չունենալու պատճառով չփորձես մեզ սովորեցնել Հայրենիքի ու նրա պատմության ճշմարտացիությունն ու արժեքը»։
Աղբյուր` Panorama.am
17:12
Ուշագրավ դեպք Երևանում. ծննդաբերությունից հետո կինը «ծննդաբերել է» երեխայի գլխի չափով միամատոզ հանգույց
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Երևանի բժշկական կենտրոններից մեկում։ 5-6 ժամ ծննդաբերելուց հետո կնոջ մոտ  ծննդաբերական ցավերը վերսկսվել...
Աղբյուր` Panorama.am
17:10
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված: Վրաստանի ողջ տարածքում պետական ​​դրոշները իջեցվել են։ Այս մասին գրում է jnews.ge կայքը։ ...
Աղբյուր` Panorama.am
16:56
Հակոբ Ասլանյանը տեքստի փոխարեն սքրինշոթը հրապարակելով՝ որքանով է ուզել ինձ վնասել, թողնում եմ անորոշությանը. Հայրապետյան
«Վերահաստատում եմ այն, ինչ պարզաբանվել է․ 2016-ին Հակոբ Ասլանյանն իմ միջորդությամբ և երաշխավորությամբ անդամագրվել է ՔՊ-ին»,-...
Աղբյուր` Panorama.am
16:48
Խնդիրները կսկսվեն եկամտի հայտարարագրման առաջին իսկ օրերից, երբ սկսեն տուգանքներ կիրառել, ինչը խայտառակ շատ է. Էլեն Մանասերյան
2022 թվականին ընդունված օերնսդրական փոփոխության համաձայն 2025 թվականին բոլոր գրանցված աշխատանք ունեցող ֆիզիկական անձինք պետք է ՊԵԿ ներկայացնեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}