Հայազգի 16-ամյա ջազմենը ընկել է գնացքի տակ ու մահացել
16-ամյա հայազգի ջազմեն Սմբատ Մելքոնյանը Մերձմոսկվայում ընկել է գնացքի տակ: Երկաթուղային անցումն անցնելիս ականջակալներով երաժշտություն լսելու պատճառով նա չի լսել մեքենավարի ազդանշանը և ընկել գնացքի տակ, փոխանցում է ռուսական «Lifenews»-ը: Ըստ աղբյուրի, գնացքի հարվածն այնքան ուժեղ է եղել, որ երիտասարդը ստացած վնասվածքներից տեղում մահացել է:
«Նա շատ է շտապել և ճանապարհը կրճատել է և որոշել ընկերների հետ հանդիպմանը գնալ երկաթուղային անցումով: Ինչպես միշտ նա լսելիս է եղել սիրելի ջազը: Նա շատ տաղանդավոր երիտասարդ էր չենք կարող հիմա հավատալ, որ առանց նրա ենք մնալու», -«Lifenews»-ին ասել է Սմբատ Մելքոնյանի ընկերուհին` Իրինան: