Գարնանային բարձր տրամադրություն և անսահման սեր. Մաղթանքը Աշոտյանինն է
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը շնորհավորական խոսք է հղել մարտի 8-ի կապակցությամբ, կանանց մաղթել գարնանային բարձր տրամադրություն և անսահման սեր:
«Կրթության և գիտության համակարգի սիրելի կանայք,
Շնորհավորում եմ Ձեզ կանանց միջազգային օրվա` մարտի 8-ի կապակցությամբ:
Անգնահատելի է հայ կնոջ դերն ինչպես ընտանիքում, այնպես էլ հասարակական կյանքի տարբեր ոլորտներում: Բոլոր ժամանակներում նա եղել է ազգային լավագույն ավանդույթների կրողն ու փոխանցողը, միշտ հոգատարությամբ և արժանապատվությամբ է կատարել իր առաքելությունը` սերնդեսերունդ արժանանալով ակնածանքի ու խոնարհումի:
Իմ ջերմ շնորհավորանքներն եմ հղում կրթության ոլորտի բոլոր կանանց` դաստիարակներին ու մանկավարժներին, դասախոսներին ու գիտնականներին, ովքեր առանձնակի սիրով ու նվիրումով են կատարում իրենց վստահված կարևոր ու պատասխանատու գործը: Աշխատանք, որով պայմանավորված է մեր երկրի առաջընթացն ու վաղվա օրը:
Շնորհավորում եմ մեր բոլոր ուսանողուհիներին, ովքեր իրենց գեղեցկությամբ և կայտառությամբ յուրատեսակ հմայք են տալիս գարնանային այս պայծառ տոնին:
Սիրելի կանայք, ցանկանում եմ Ձեզ առողջություն, հաջողություն և երջանկություն: Ժպիտն ու կանացի հմայքը թող ուղեկցեն Ձեզ ողջ կյանքում»,-ասված է նախարարի շնորհավորական ուղերձում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան