Ռուսական «Բուրանովսկիյե բաբուշկի» խումբը՝ «Եվրատեսիլ-2012»-ի մասնակից
Ռուսաստանը «Եվրատեսիլ 2012» մրցույթում ներկայացնելու է «Բուրանովսկիյե բաբուշկի» խումբը: Խումբն ընտրվել է ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկությամբ` 50/50 հարաբերակցությամբ: Խումբը ելույթ է ունենալու «Party For Everybody» երգով:
Նշենք, որ Ռուսաստանի ընտրական փուլին մասնակցել է 24 թեկնածու: «Բուրանովսկիյե բաբուշկի» խումբը հավաքել է 38,51 տոկոս: Առաջին հնգյակի մեջ չեն ընդգրկվել նույնիսկ Դիմա Բիլանն ու Յուլյա Վոլկովան, Աիդան ու Տիմատին, Մարկ Տիշմանը, ովքեր համարվում էին գլխավոր թեկնածուները:
Խումբը ֆոլկլորային կոլեկտիվ է Բուրանովո գյուղից:
Հիշեցնեք, որ Եվրատեսիլ-2012 երգի միջազգային մրցույթը տեղի է ունենալու մայիսի 22-26-ը Բաքվում: Մրցույթին մասնակցելու է 42 պետություն: Հիշեցնենք նաև, որ Հայաստանը պաշտոնապես հրաժարվել է պատվիրակություն ուղարկել Բաքու:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում