ՍԱՍ-ի Արտակը թող Աշոցքում մազ ֆենելու հարցերը լուծի
«Հրապարակը» գրում է, որ ՍԱՍ սուպերմարկետների ցանցի սեփականատեր Արտակ Սարգսյանը հիմնել է «Արտակ Սարգսյան» բարեգործական հիմնադրամ, որպեսզի նախընտրական կաշառքն ուղղակիորեն իր անվան հետ չկապվի: Այս հիմնադրամը կանանց տոնին ընդառաջ պայմանավորվել է թիվ 4 ընտրատարածքում գտնվող բոլոր գեղեցկության սրահների հետ, որ նրանք Մարտի 8-ին կանանց 1500 դրամի սահմաններում անվճար «ֆեն անեն»: «Եթե սա բարեգործություն է և ոչ թե նախընտրական կաշառք, հարց է ծագում` ինչո՞ւ է Սարգսյանն ակցիան կազմակերպում միայն այն ընտրատարածքի շրջանակներում, որտեղ նա առաջադրվելու է պատգամավորի թեկնածու, այլ ոչ թե, ենթադրենք, Աշոցքի շրջանում, որտեղ կանայք այսպիսի ակցիայի կարիքը շատ ավելի ունեն»,- գրում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները