ՖԻԴԵ-ն հրապարակել է կարևորագույն մրցաշարերի խաղացանկը
«Սպորտ Էքսպրեսի» թղթակցին փետրվարի 20-ին տված հարցազրույցում ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը խոստացել էր մեկ-երկու շաբաթվա ընթացքում ներկայացնել «կարևորագույն մրցաշարերի հստակ խաղացանկը` քաղաքների ցուցակով, ժամանակացույցով և մրցանակային հիմնադրամներով»: Եվ ահա ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքում ներկայացվել է գրաֆիկը: Նրանում նշված են հավակնորդների մրցաշարերը, Օլիմպիադաները, աշխարհի առաջնությունները, աշխարհի գավաթի խաղարկությունները և «Գրան Պրի» շարքերը 2012-2015 թթ. ժամանակահատվածում: Անցկացման վայրերը հստակ որոշված են առաջիկա երկու տարվա համար:
2012 թ.
Աշխարհի առաջնություն, Մոսկվա, մայիսի 10-30
Օլիմպիադա, Ստամբուլ, օգոստոսի 27-սեպտեմբերի 10
«Գրան Պրի», Չելյաբինսկ, սեպտեմբերի 19-հոկտեմբերի 3
Հավակնորդների մրցաշար, Լոնդոն, հոկտեմբերի 24-նոյեմբերի 12
«Գրան Պրի», Տաշքենդ, նոյեմբերի 21-դեկտեմբերի 4
2013 թ.
«Գրան Պրի», Լիսաբոն, ապրիլի 10-24
«Գրան Պրի», Մադրիդ, մայիսի 22-հունիսի 4
«Գրան Պրի», Բեռլին, հուլիսի 3-17
Աշխարհի գավաթ, Տրոմսե, օգոստոսի 10-սեպտեմբերի 5
«Գրան Պրի», Փարիզ, սեպտեմբերի 18-հոկտեմբերի 2
Աշխարհի առաջնություն, հոկտեմբեր-նոյեմբեր
2014 թ.
«Գրան Պրի», մայիսի 14-28
«Գրան Պրի», հուլիսի 2-16
Օլիմպիադա, Տրոմսե, օգոստոսի 1-14
«Գրան Պրի», սեպտեմբերի 10-24
Հավակնորդների մրցաշար, հոկտեմբերի 5-24
2015 թ.
«Գրան Պրի», մայիսի 13-27
«Գրան Պրի», հուլիսի 1-15
«Գրան Պրի», օգոստոս
«Գրան Պրի», սեպտեմբերի 9-23
Աշխարհի առաջնություն, սեպտեմբերի 4-25
Խաղացանկը կազմվել է ՖԻԴԵ-ի և «Ագոն» ընկերության խորհրդակցության արդյունքում: Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունների մոտակա ցիկլերի կազմակերպման իրավունքը ՖԻԴԵ-ն հենց այդ ընկերությանն է տվել:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա