Մամուլի քարտուղարն օգնում է թերթերին
«168 ժամը» գրում է, որ ՊՆ մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանի միջնորդությամբ բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բենիկ Հարությունյանը հրաժարվել է «ժողովուրդ» օրաթերթի դեմ դատական հայցից և 2,2 միլիոն դրամ պահանջից: Ըստ թերթի, ՊՆ մամուլի քարտուղարը Մայրության և գեղեցկության միամսյակի ընթացքում անակնկալներ է պատրաստել նաև այլ կին խմբագիրների համար: Թերթի աղբյուրները տեղեկացնում են, որ Դ. Կարապետյանը փորձում է նաև հաշտեցնել դատական հայցով «Հրապարակ» թերթից 2 միլիոն դրամ պահանջող Մարգարիտա Խաչատրյանին (Մառոզ) և խմբագիր Արմինե Օհանյանին: «Ասում են` առայժմ արդյունքները մասնակի են, քանի որ «հայտնի պատճառներով` սա շատ ծանր դեպք է»,- գրում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները