Հերմինե Նաղդալյանի «դաբրոն» տվել են
«Երկիրը» գրում է, որ իր տեղեկություններով`ՀՀԿ-ում լրջորեն մտածում էին Հերմինե Նաղդալյանին փոխարինող գտնելու մասին, սակայն չի բացառվում, որ այս ընթացքում նա կարողացել է լիովին օգտագործել կանացի իր հնարամտությունը, որի շնորհիվ էլ նորից ընդգրկվել է ցուցակում: Թերթին հայտնի է դարձել, որ ցուցակում լինելու Նաղդալյանի «դաբրոն» արդեն տված է: Նա այս անգամ ևս կընդգրկվի ՀՀԿ-ի ցուցակում, չի բացառվում նաև, որ կլինի առաջին տասնյակի կին թեկնածուն: Չնայած նրան, որ նա պարբերաբար հայտնվում է ՀՀԿ-ին և վերեւներին ոչ այնքան հաճելի պատմությունների մեջ, բայց հնարամտորեն կարողանում է «չոր» դուրս գալ և անմեղ ձևանալ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները