«Զվարթնոց»-ը չի մեկնաբանում, Բաղդասարովն էլ սպառնում է սնանկ ճանաչվել
«Արմավիա» ու «Միկա» ընկերությունների սեփականատեր, հայտնի գործարար Միխայիլ Բաղդասարովը երեկ մի քանի լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ «Զվարթնոց» օդանավակայանն իր սպասարկման գները չնվազեցնի 25 տոկոսով, ապա ինքը կհայտարարի սնանկության մասին:
«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը Panorama.am-ի հետ զրույցում հրաժարվեց խնդրի վերաբերյալ մեկնաբանություններ տալ: «Թող իրենք մենկաբանեն իրենց ասածը»,-ասաց Գ. Աբրահամյանը, հիշեցնելով, որ երեքշաբթի նախատեսված է հանդիպում օդանավակայանի ու «Արմավիա»-ի ղեկավարության միջև:
«Երեքշաբթի օրը կամ հարցերին կպատասխանենք, կամ հանդես կգանք հայտարարությամբ»,-ասաց ընկերության ներկայացուցիչը:
«Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամաբ, երեկ Բաղդասարովը նաև հայտարարել է. «Մենք ցանկանում էինք արդեն կանգնեցնել «Արմավիայի» աշխատանքը: Նրանք մեզ խնդրեցին, թե մինչև երեքշաբթի պատասխան կտան, ասացին` խնդրում ենք ձեզ մինչեւ երեքշաբթի թռիչքներ իրականացրեք: Մենք ասացինք` լավ, կթռչենք, բայց չենք վճարի սպասարկման համար: Հիմա ոչինչ չենք վճարում, վճարում ենք միայն ավիակերոսինի համար, որի համար օրական վճարում ենք 40 միլիոն դրամ»:
Միխայիլ Բաղդասարովի խոսքով, «Զվարթնոց» օդանավակայանում սպասարկման գները երեք անգամ բարձր են, քան, օրինակ, Փարիզի ու Մոսկվայի օդանավակայաններում, ինչը «Արմավիայի» համար ստեղծում է տնտեսական լուրջ խնդիրներ:
Հիշեցնենք, որ անցած երեքշաբթի «Արմավիա» ընկերությունը հայտարարեց գործադուլի մասին, մի քանի չվերթներ չիրականացնելով: Պահանջը մեկն էր` «Զվարթնոց»-ը պետք է իջեցնի սպասարկման գները:
«Զվարնթոց»-ն էլ հանդես եկավ հայտարարությամբ, ըստ որի «Արմավիա»-ի նկատմամաբ որպես ազգայի փոխադրողի հատուկ սակագներ են կիրառվում, ուրիշ ընկերություններ գներից չեն դժգոհում, վճարումները կատարում են ժամանակին, իսկ «Արմավիա»-ի չթռչելը պայմանավորված է «Ռոսնավիգացիա» կազմակերպությանը ունեցած պարտքերով:
Ավելի ուշ ռուսական կազմակերպությունը հաստատեց, որ «Արմավիան» 178 հազար դոլար պարտք է, նույն օրը` մարտի 6-ին հայկական ավիաընկերությունից ստացած երաշխիքային նամաից հետո` թույլ են տվել մինչև մարտի 20-ը մուտք գործել Ռուսաստանի օդային տարածք:
Նախորդող հրապարակում`
«Արմավիա»-ն ոչ միայն ներողություն չխնդրեց, այլև սպառնաց կրկնել
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին