Հայ գրոսմայստերները` Քափել լա Գրանդում
Գրոսմայստերներ Տիգրան Լ. Պետրոսյանը և Տիգրան Ղարամյանը Ֆրանսիայի Քափել լա Գրանդ քաղաքում անցկացվող օփենում յոթ տուրից հետո վաստակել են 5,5-ական միավոր: Նրանք կես միավորով են հետ մնում առաջատարներից` հնդիկ գրոսմայստերներ Պենտալա Հարիկրիշնայից և Փարիմարյան Նեգիից:
Դավիթ Հարությունյանը և Գրիգոր-Սևակ Մխիթարյանն ունեն 5-ական, Զավեն Անդրիասյանը և Կարինա Համբարձումովան` 4,5-ական, Գևորգ Հարությունյանը, Տաթև Աբրահամյանը, Սերգեյ Գրիգորյանցը` 4-ական, Եվգենյա Դոլուխանովան` 3,5 միավոր: Այս մասին հայտնում է armchess.am-ը` հիշեցնելով, որ մրցաշարի ավարտին դեռ երկու տուր կա:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա