Բրազիլական ֆուտբոլի ղեկավարը մեղադրվում է կոռուպցիայի մեջ
Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռիկարդու Տեյշեյրան, ով պատասխանատու է աշխարհի 2014 թ. ֆուտբոլի առաջնության նախապատրաստական աշխատանքների համար, կոռուպցիայի վերաբերյալ բազմաթիվ մեղադրանքներից հետո ժամանակավորապես հեռացել է իր պաշտոնից: Այս մասին հայտնում է «O Globo»-ն:
64-ամյա պաշտոնյան, ով ֆեդերացիան գլխավորում է 23 տարվա ընթացքում, իր որոշումը հիմնավորել է առողջական խնդիրներով: Ներկա պահին ստուգվում են Տեյշեյրայի գործերը` կապված բրազիլական մամուլում պարբերաբար հայտնվող հավաստիացումների հետ, որ աշխարհի առաջնության նախապատրաստության համար հատկացված միջոցները յուրացվում են, և փողեր են լվացվում:
Տեյշեյրայի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Ժոզե Մարիա Մարինը, ով զբաղեցնում է փոխնախագահի պաշտոնը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում