Բրազիլիան ընդունել է ՖԻՖԱ-ի ներողությունը
Բրազիլիան ընդունել է Միջազգային ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՖԻՖԱ) ներողությունը գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեի սկանդալային արտահայտությունների համար: Այս մասին հայտարարել է Բրազիլիայի սպորտի նախարարությունը:
«Կառավարությունն ընդունում է ՖԻՖԱ-ի ներողությունը և պահանջում է, որպեսզի նման բան այլևս չկրկնվի»,- նշված է սպորտի նախարարության տարածած հայտարարության մեջ, որը մեջբերել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Բացի այդ, հաղորդվում է, որ Բրազիլիայի նախագահ Դիլմա Վանա Ռոուսեֆը մոտ ժամանակներս կհանդիպի ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատտերի հետ, որպեսզի նրա հետ քննարկի աշխարհի 2014 թ. առաջնությանը նախապատրաստության վերաբերյալ մի շարք հարցեր:
Ավելի վաղ Ժերոմ Վալկեն, մեկնաբանելով աշխարհի առաջնությանը նախապատրաստության ընթացքը, նկատել էր, որ «Բրազիլիան հետույքին աքացիի» կարիք է զգում, որպեսզի «սկսի աշխատել»: Դրանից հետո գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեն ու նախագահ Յոզեֆ Բլատտերն ստիպված էին ներողություն խնդրել «ոչ ճիշտ մեկնաբանված» արտահայտության համար: Բրազիլիայի սպորտի նախարար Ալդու Ռիբելուի հետ զրույցում Բլատտերը շեշտել է, որ «ապագայում ոչ մի նման բան չի կրկնվի»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա