ՀՀԿ-ականը կմտնի ԲՀԿ
«Չորրորդ ինքնիշխանություն» թերթի տեղեկություններով, 2007 թվականին էրեբունու տարածքն ընդգրկող թիվ 13 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դարձած Արմեն Պուրտոյանի դեմ այն ժամանակ որևէ մեկը թեկնածություն չդրեց, և Պուրտոյանը «նշանակվեց» էրեբունու պատգամավոր: Այս ընտրություններին էրեբունուց առաջադրվելու է ՀՀԿ-ական Մհեր Սեդրակյանը, և խոսակցություններ կան, որ Պուրտոյանն այս դեպքում չի առաջադրվի:
Ի դեպ` Արմեն Պուրտոյանը ևս ՀՀԿ անդամ է. համենայնդեպս ԱԺ պաշտոնական կայքէջի «Պատգամավորներ» բաժնում նրա կուսակցական պատկանելությունը հիշատակված է: Եվ այնուամենայնիվ, օրերս ԱԺ նախկին նախագահ, ներկայում Սերժ Սարգսյանի շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը` Ջոնիկ Աբրահամյանը, Պուրտոյան Արմենի հետ միասին այցելել է ԲՀԿ կուսակցության ղեկավարին` նրան առաջարկելով Պուրտոյանին ընդգրկել ԲՀԿ համամասնական ցուցակի անցողիկ հորիզոնականներում: Նկատվում է, որ Պուրտոյանն ու Ջոնիկ Աբրահամյանը միմյանց հետ սերտ ընկերական հարաբերություններ ունեն, և դա նրանք չէին թաքցնում նաև խորհրդարանում` միմյանց փոխարեն քվեարկելու արատավոր սովորույթը բացատրելով հենց իրենց ընկերությամբ: Մեր տեղեկություններով, առայժմ Պուրտոյանի մասով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը վերջնական որոշում չի կայացրել»,- գրում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները