ՀՀ վաստակավոր արտիստ. Վատ է հայ մշակույթի նկատմամբ վերաբերմունքը
«Վատ է հայ մշակույթի նկատմամբ վերաբերմունքը: Մշակույթի նախարարությունը կարողանում է անել այնքան, ինչքան իր հնարավորության սահմաններում է: Հարկավոր է մշակութային քաղաքականություն մշակել»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Նորայր Դավթյանը: Ըստ նրա, շատ բան գալիս է հենց մշակույթի գործիչներից, ովքեր անտարբեր են մշակույթի նկատմամբ:
Խոսելով ազգային նվագարանների մասնագետների մասին, Ն. Դավթյանն ասաց, որ վիճակը նորմալ է: «Այդքան էլ վատ չէ: Երբ չորս տարի առաջ կառավարության որոշմամբ երաժշտական դպրոցներում ազգային նվագարանների դասարանները դարձան անվճար, մեծ հոսք նկատվեց»,- ասաց պրոֆեսորը: Նշեց, որ եթե չորս տարի առաջ Կոնսերվատորիայի քամանչայի դասարանն ուներ 2-3 ուսանող, այժմ արդեն ունի 7 ուսանող: Բայց նա ցավով նշեց, որ երաժիշտները շատ ցածր են վարձատրվում (40 հազար դրամ), ինչի հետևանքով էլ շատերը չեն ցանկանում սովորել այդպիսի արվեստ:
Ն. Դավթյանը նաև հայտնեց, որ ազգային նվագարանները նորմալ վիճակում են, թեև ինքը դիմել է նախարարություն` նվագախմբի նվագարանների վերանորոգման համար գումար հատկացվի, բայց որևէ ձայն դեռ չկա:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները