Հասարակություն 16:30 09/03/2012

Խառնաշփոթ ԿԸՀ որոշման շուրջ. Լրագրողական կազմակերպությունները չեն ցանկացել մոլորեցնել հասարակությանը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընդունած թիվ 18-Ն որոշումը` ԿԸՀ-ում լրագրողների հավատարմագրման մասին, հարուցել է առանձին լրագրողների ու մասնագիտական կառույցների դժգոհությունը: Եվ չնայած ԿԸՀ-ն պատրաստակամություն է հայտնել խնդիրը քննության առարկա դարձնել, մյուս կողմը շարունակում է մտահոգություն արտահայտել:

Համապատասխան որոշումը ԿԸՀ-ն ընդունել է հունվարի 31-ին: Դրանով մասնավորապես սահմավում է, որ ԿԸՀ-ն «լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցնել, եթե` 1) նա անգործունակ կամ սահմանափակ գործունակ է ճանաչվել դատական կարգով. 2) դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար, և նրա դատվածությունը մարված կամ հանված չէ. 3) նա տարածել է ընտրական հանձնաժողովների (պաշտոնատար անձանց) գործունեության մասին այնպիսի տեղեկություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը, ինչը հաստատվել է դատարանի վճռով»: Այս սահմանափակումներն էլ հարուցել են որոշ լրագրողների ու կառույցների դժգոհությունը, ովքեր սահմանված կարգը որակել են «աննախադեպ», «ոչ իրավաչափ», «խայտառակ» և «անընդունելի»:

Նման գնահատականներին ի պատասխան ԿԸՀ-ն մարտի 7-ին հանդես էր եկել պարզաբանում-հայտարարությամբ, իսկ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն «Առավոտ» թերթին տված հարցազրույցում չէր բացառել կարգը վերանայելու հնարավորությունը և խոստացել էր բարձրացված մտահոգությունը «մեկ անգամ ևս քննության առարկա դարձնել»:

Այս հայտարարությունից հետո լրագրողական մի քանի կազմակերպությունները` Երևանի մամուլի ակումբ, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե, Մամուլի աջակցության «Ինտերնյուս» ՀԿ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ-Հայաստան, տարածել էին հայտարարություն, որում պահանջել են վերանայել որոշումը: Եվ թեև լրագրողների բարձրացրած մտահոգությունը թեև տրամաբանական ու ողջամիտ է թվում, այնուամենայնիվ որոշ հարցադրումների տեղիք է տալիս:

Նախ` ինչո՞վ է պայմանավորված հայտարարության ուշ տարածումը: «Նախաձեռնողը եղել է Երևանի մամուլի ակումբը, որոշեցինք, որ ճիշտ կլինի տեքստն իրենք մշակեն»,- Panorama.am-ին հայտնեց «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն ու նշեց, որ ուշացումը պայմանավորված էր կազմակերպությունների միջև տեքստը համաձայնեցնելու տեխնիկական խնդիրներով:

Ինչո՞ւ են վերանայման պահանջով հայտարարություն տարածել այն բանից հետո, երբ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն արդեն իսկ պատրաստակամություն էր հայտնել հարցը ևս մեկ անգամ քննարկել «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե»-ի նախագահ Աշոտ Մելիքյանն ու «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը Panorama.am-ին ասացին, որ այդ հայտարարությունը չեն նկատել:

«Զուտ տեխնիկական խնդիր էր, որ ավելի շուտ չի տարածվել հայտարարությունը: Մենք նախատեսել էինք դա տարածել դեռ մարտի 5-ին: Մինչև լրագրողական կազմակերպությունների հետ մենք համաձայնություն էին ձեռք բերում, ժամանակ անցավ: Անկեղծ ասեմ, Մուկուչյանի հայտարարությունը «Առավոտ»-ում չեմ կարդացել»,- ասաց Աշոտ Մելիքյանը, իսկ Լևոն Բարսեղյանը նշեց. «Ճիշտն ասած հայտարարությունը մշակվել է նախորդ օրը: Ես հենց նախորդ օրն եմ մեկնաբանել: Անձամբ իմ մեկնաբանությունը այդ թիմային հայտարարության հետ կապ չունի: Բայց լրագրողական կազմակերպություններն իրենց դիրքորոշումը որոշել են հայտնել: Ի՞նչ անեն, չհայտնե՞ն»: Նրա խոսքով նույնպես, հայտարարության տեքստի համաձայնեցման հետ կապված տեխնիկական խնդիրներն են պատճառ դարձել, որ իրենց հայտարարությունը հաջորդել է ԿԸՀ նախագահի պարզաբանմանը. «Հինգ կազմակերպություն էր այդտեղ, եթե հիսունը լինեին, հազիվ մի շաբաթ հետո հրապարակվեր»:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն «Առավոտ»-ի հետ զրույցում նշել էր, որ այդ որոշման կանոնակարգումները նոր չեն և առկա էին դեռևս 2004 թվականի ապրիլի 29-ին ընդունված ԿԸՀ թիվ 2-Ն որոշման մեջ: Այսինքն` ԿԸՀ-ն ոչ թե նոր որոշում է կայացրել, այլ արդեն իսկ գործող կարգը ադապատցրել է նոր իրավիճակին, որն էլ իր հերթին պայմանավորված է Ընտրական օրենսգրքի փոփոխություններով:

Ինչ վերաբերում է լրագրողների հավատարմագրման կարգին ու հատկապես ամրագրված սահմանափակումներին, հավատարմագրումը մերժելու կամ դադարեցնելու առնչությամբ, ապա և 2004-ին, և 2012-ին ԿԸՀ-ն առաջնորդվել է «ՀՀ պետական կառավարման մարմիններում լրագրողների հավատարմագրման օրինակելի կարգը հաստատելու մասին» Կառավարության թիվ 333-Ն որոշմամբ, որն ընդունվել է դեռևս 2004 թվականի մարտի 4-ին: Ու այդ որոշման 13-րդ հոդվածն էլ սահմանում է նշված սահմանափակումները, որոնք ամբողջությամբ արտացոլված են ԿԸՀ սահմանած կարգի մեջ:

Հարցին, թե ինչո՞ւ կարգի առավել քան 8 տարի գործողության ընթացքում մտահոգություն չի արտահայտվել, և այդ մասին հիշվել է ընդամենը ԿԸՀ կողմից կարգը վերահաստատելուց հետո, Աշոտ Մելիքյանն ասաց. «Այն ժամանակ երևի աչքից վրիպել է նաև այն պատճառով, որ դիմումի ձևի մեջ նման պահանջ չէր մտցվել: Իրենք ինչ-որ կարգ էին սահմանել, որը մնացել էր իրենց վեբ-կայքում, մանրամասն բոլորը տեղեկացված չէին: Անկեղծ ասեմ, մենք էլ այս անգամ նկատեցինք այն պատճառով, որ դիմումի ձևի մեջ էր դա: Սկզբում մենք դիմումի ձևի մեջ նկատեցինք, հետո տեսանք հղումը կարգին, նորից նայեցինք հավատարմագրման կարգը և տեսանք, որ իսկապես անհիմն պահանջներ են, որը չի բխում օրենքի սահմանափակումներից»: Լևոն Բարսեղյանը նույն հարցի կապակցությամբ հայտնեց իր անձնական տեսակետը. «Նախկինում ևս այս որոշումը եղել է, բայց մենք, ես ինքս խորչընդոտների ռիսկ չեմ նկատել, որ որևէ լրագրողի այս որոշման հիման վրա կզրկեն ընտրությունները լուսաբանելու հնարավորությունից: Նախկինում չեն էլ զրկել»:

Մինչ այժմ ռիսկեր չի նկատել նաև Աշոտ Մելիքյանը. «Խոսքը որևէ նախադեպի մասին չէ. մենք հայտարարության մեջ մեր մտահոգությունն ենք արտահայտում, որ կարող է խոչընդոտող գործոն հանդիսանալ: Դեպք, փաստ կոնկրետ չեմ կարող մատնանշել, որ հենց այդ առիթով սահմանափակում է եղել, բայց ես մտավախություն ունեմ` հաշվի առնելով մեր պրակտիկան և նախորդ տարվա 34 դատական հայցերը լրատվամիջոցների դեմ, որոնցում առկա էին քաղաքական գործիչների հայցեր, և դատարանները որպես կանոն վճիռներ էին կայացնում հօգուտ ուժեղ կողմի և ընդդեմ լրատվամիջոցի, նույնիսկ այն դեպքում, երբ ակհայտ էր, որ հայցը ոչ թե վիրավորանք է կամ զրպարտանք, այլ օբյեկտիվ քննադատություն: Այնպես որ, այս պրակտիկան հաշվի առնելով, գտնում ենք, որ որևէ լուրջ հիմք հավատարմագրման գործընթացում նման սահմանափակումների համար, չկա: Մանավանդ որ նման սահմանափակումներ նախատեսված չեն ոչ ԶԼՄ-ների մասին օրենքով, ոչ Ընտրական օրենսգրքով: Մտացածին սահմափակումներ են, չեն համապատասխանում միջազգային ստանդարտներին և պետք է դրանցից ազատվել»:

Ու թեև թե նախկինում, թե ընթացիկ ընտրական փուլում լրագրողի հավատարմագրման մերժման կամ դադարեցման որևէ դեպք չի եղել, ապա այս անգամ Լևոն Բարսեղյանն էլ կասկածներ ունի, որ «իշխանությանը որոշել է այս հնարավորությունն էլ օգտագործել ընտրությունների լուսաբանումը իր կամեցած ժամանակ խոչընդոտելու համար»:

Թե՞ ինչպես, Լևոն Բարսեղյանը չմանրամասնեց, սակայն հարկ է նկատել, որ կարգը կանոնակարգում է միայն լրագրողների հավատարմագրումը ԿԸՀ-ում: Այսինքն` ընտրական գործընթացի լուսաբանման հետ լայն իմաստով կապ չունի և ընդամենը սահմանում է ԿԸՀ-ում լրագրողների հավատարմագրման կարգը: Ինչո՞ւ այդ կարգի հետ կապված մտահոգություններն ուռճացնել ու փորձել տարածել ողջ ընտրական գործընթացի վրա: Այս դիտարկման առնչությամբ Լևոն Բարսեղյանն ասաց. «Ես վստահ չեմ այդ տողերի հետ կապված, բայց եթե ձեր ձեռքի տակ կա, երևի ճիշտ եք»:

Այն դիտարկմանը, որ բոլոր դեպքերում գործ ունենք Կառավարության կողմից սահմանված տիպային կարգի հետ, ինչու այդ մտահոգություններն արտահայտվում է միայն ԿԸՀ-ում հավատարմագրման դեպքում, և ինչու խնդիրը չբարձրաձայնել ու փորձել կառավարության որոշումը վերանայել, Լևոն Բարսեղյանն արձագանքեց. «Ես կարող եմ ավելի արմատական լուծում առաջարկել: Ես համարում եմ, որ կառավարության այդ որոշումները ԿԸՀ-ի համար չէին կարող լինել: Ես դա կոպիտ իրավագիտական սխալ եմ համարում: ԿԸՀ-ն ահագին ինքնուրույն իշխանության մարմին է, ու կառավարության որոշումներով չէ, որ պիտի առաջնորդվեր իր այդ գործառույթները իրականացնելիս: Նախագահը սահմանում է ընտրության օր և ժամ, մնացածը օրենքով սահմանվում է: Սա իմ սուբյեկտիվ, գուցե` իրավաբանական տեսանկյունից անգրագետ, կարծիքն է. Կառավարությունը գործադիր իշխանություն է, իսկ ԿԸՀ-ն դրանից զատ գործադիր ֆունկցիաներ իրականացնող իշխանություն է, կառավարությունից անկախ է: Կառավարությունը կապ չունի ԿԸՀ կազմելու, սահմանելու հետ: Դրա հետ կապ ունի օրենսդիրը, օրենսդրությունը և ընտրության օրը նշանակելու նախագահական հրամանագիրը»:

Լրագրողական կազմակերպությունների տարածած հայտարարության հետ կապված մյուս խոցելի հատվածը սահմանված կարգի դրույթներից մեկի մեջբերումն է: Մասնավորապես, հայտարարության մեջ նշված է. «Կարգում՝ որպես լրագրողի հավատարմագրումը մերժելու և դադարեցնելու հիմք է սահմանվում՝ ընտրական հանձնաժողովների գործունեության մասին այնպիսի տեղեկությունների տարածումը, որոնք չեն համապատասխանում իրականությանը։ ԿԸՀ-ն անուղղակիորեն սահմանում է իր համար քննադատությունից պաշտպանվելու լրացուցիչ երաշխիքներ»։

Այս դիտարկումը, թերևս, տեղին կլիներ, եթե սահմանված կարգը վերապահում արած չլիներ, այն է` փաստը պետք է հաստատված լինի դատարանի վճռով: Դրույթի լիարժեք մեջբերումը հետևյալն է. «Նա (լրագրողը) տարածել է ընտրական հանձնաժողովների (պաշտոնատար անձանց) գործունեության մասին այնպիսի տեղեկություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը, ինչը հաստատվել է դատարանի վճռով»: Փաստորեն, լրագրողական կազմակերպությունները մտահոգություն են հայտնել մի բանի մասին, որն իրականության մեջ չկա: Արդյո՞ք այս բացթողման մեջ դիտավորություն չկա՞` ի պատասխան Լևոն Բարսեղյանը վստահեցրեց` ոչ:

«Ես ճիշտն ասաց մինչև դա անելը մի քանի հարցազրույց արդեն տվել եմ և մի քանի comment-ներ Facebook-ում արել եմ, անձամբ իմ անունից ամբողջությամբ մեջբերելով: Հայտարարության մեջ վրիպել է երևի»,- նշեց նա ու վստահեցրեց, որ հայտարարության մեջ ոչ ամբողջական մեջբերումը պայմանավորված է այն հանգամանքով, որ այն ուղղված է մասնագիտական շրջանակներին, ովքեր բոլորն էլ ծանոթ են դրույթին. «Այդ մեջբերումն այնքան հայտնի էր հայտարարությունը տարածելու պահին, որ ոլորտի բոլոր մարդիկ գիտեին: Դա ոչ թե դիտավորություն է, որ ապակողմնորոշենք հայ ժողովրդին, դա հատուկ լրագրողական աշխարհին է վերաբերում»:

Նա վստահեցրեց, որ անկախ դրույթի մեջբերման չափից, որ մոտեցումը չի փոխվել և ինքն իր անձնական տեսակետը հայտնել է նախորդիվ տված մեկնաբանություններում: 
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:42
Հայկական ընկերություններն օգնում են Ռուսաստանին շրջանցել ոսկու առևտրի արևմտյան պատժամիջոցները. «Հետք»
Հայկական ընկերություններն օգնում են Ռուսաստանին շրջանցել ոսկու առևտրի արևմտյան պատժամիջոցները, պարզել են «The Insider»-ը և...
Աղբյուր` Panorama.am
15:40
Աբսուրդ է, հիմարությունը չեմ մեկնաբանի. Արծվիկ Մինասյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
«Հիմարություն է, ուղղակի զավեշտ է, որ մենք հիմա քննարկում ենք նման հարց»,- Ազգային ժողովում ասաց «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
15:33
Ամեն օր այս իշխանությունը մեր զուտ պետական պարտքը ավելացնում է շուրջ 2.5 միլիոն ԱՄՆ դոլարով. Հովհաննես Ավետիսյան
Կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է. «Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6...
Աղբյուր` Panorama.am
15:19
Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. Ֆրանսիայի դեապանի գրառումը նախ և առաջ ապտակ էր Փաշինյանին։ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե...
Աղբյուր` Panorama.am
15:02
Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժիշկ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Երևանում Ալեք Մանուկյան փողոցում շարունակեցին տարածաշրջանին բնորոշ և...
Աղբյուր` Panorama.am
14:28
Վրաստանի խորհրդարանն ընդունել է նոր գումարման պատգամավորների լիազորությունները և ընտրել նախագահ
Վրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ ընդունել է 11-րդ գումարման պատգամավորների լիազորությունները և կառավարությունը հրաժարական է տվել։...
Աղբյուր` Panorama.am
14:11
Ինչո՞ւ է ՍԴ-ն մերժել փաստաբանների հարկերի հարցով ՄԻՊ ներկայացրած դիմումի հիման վրա քննություն նշանակել
Սահմանադրական դատարանը մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի՝ փաստաբանների հարկերի բարձրացման հարցով ՍԴ դիմումի հիման վրա քննություն նշանակել։ ՍԴ...
Աղբյուր` Panorama.am
14:10
Կոսմետոլոգը դատի է տվել Ռոնալդուին
Կոսմետոլոգ Ռոշան Ռավինդրանը դատական հայց է ներկայացրել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի դեմ։ The Sun-ի հաղորդմամբ, մասնագետը դատարան է դիմել 40...
Աղբյուր` Panorama.am
13:35
2025-ին կսկսվեն նաև Հավուց Թառի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու վերականգնման աշխատանքները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության...
Աղբյուր` Panorama.am
13:28
2024 թ.-ին ավելացել է հոմոսեքսուալ կապերից ՄԻԱՎ-ով վարակվելու դեպքերը՝ հասնելով 12%-ի. Աննա Մերգելյան
«Ի տարբերություն 1988թ-ի, երբ ընտրվեց  դեկտեմբերի 1-ի օրը, ներկայում մարդկությունը, բժշկագիտությունն ունի դեղորայք, որով կարողանում է...
Աղբյուր` Panorama.am
12:54
Մաhաgել է բժշկական գիտությունների թեկնածու, դասախոս Ռուբեն Բեկյանը
«Մեզանից հեռացել է մեր ամբիոնի այցեքարտը, մեր ամբիոնը խորը իմաստով և գեղեցիկ հմայքով հարստացրած սյուներից մեկը»:
Աղբյուր` Panorama.am
12:44
Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում
«Մասնակիցների թիվը մոտ 525 հազար է, եթե կրկնահաշվարկ անենք՝ մոտ 460 հազար է: Եվ, ըստ էության, մենք կարծում ենք, որ կուտակային ֆոնդերն...
Աղբյուր` Panorama.am
12:38
«Ամենայն անկեղծությամբ». ARARAT-ը ներկայացնում է գովազդային նոր արշավը
«Ամենայն անկեղծությամբ»՝ ARARAT-ի նոր գովազդային արշավը բրենդի պատմության ևս մեկ հատոր է։ ARARAT հայկական կոնյակը, շարունակելով...
Աղբյուր` Panorama.am
12:15
Այդ «ավաղ»-ը վաղը կարող է «վա՜խ»-ի վերածվել. Սիլվա Ադամյանը՝ Սևանա լճի մաքրման աշխատանքների ձախողման մասին
Սևանի տարեկան ծրագրով նախատեսված էր, որ 2024 թվականին պետք է 382,42 հա տարածքում ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքներ իրականացվեին։...
Աղբյուր` Panorama.am
12:07
Ինչ է ասում Գուրգեն Մահարին Աննա Հակոբյանին
ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի կողքը զբաղեցնող Աննա Հակոբյանը իրենց խիստ պարտավորված էր երեկ զգացել․ բա թե՝ «պարզվում է...
Աղբյուր` Panorama.am
11:55
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողություններն ու օգտագործել ըստ իրենց հայեցողության. Արթուր Խաչատրյան
«Արցախի Հանրապետության քաղաքացիների գումարն ինչո՞ւ հանկարծ Հայաստանի իշխանությունները որոշեցին խլել և օգտագործել՝ ըստ իրենց...
Աղբյուր` Panorama.am
11:50
Աննա Հակոբյանը հիասթափված է
«Կրթությունը նորաձև է» արշավի մասին հայտարարած Փաշինյանի կինն արդեն հասցրել է հիասթափվել։ Նա գրել է. «2025 թվականը...
Աղբյուր` Panorama.am
11:39
Տերյան փողոցում երեկ ջրհեղեղ էր, այսօր՝ խաթարված երթևեկություն
Տերյան փողոցում՝ Կենտրոն վարչական շրջանի շենքից մի քանի մետր այն կողմ երեկ դիտահորից ժամեր շարունակ մեծ ճնշումով ջուր էր հոսում։  Փողոցն...
Աղբյուր` Panorama.am
11:21
Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի անվտանգության ապահովմանը․ Կոպիրկին
«Խոսելով Հայաստանի անվտանգության ապահովման խնդիրների մասին՝ մենք հավատարիմ ենք այն դիրքորոշմանը, որ ռուս-հայկական դաշնակցային...
Աղբյուր` Panorama.am
11:19
Արցախցիների կուտակային կենսաթոշակային ֆոնդերի գումարներն ապահով պահվում են. ԿԲ փոխնախագահ
«Արցախցիների կուտակային կենսաթոշակային ֆոնդերն ապահով են, դրանց գոյության հետ ոչ մի խնդիր չկա»,-Ազգային ժողովում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
11:08
ԳԱԶ-32213-ի վարորդը փախել է. Մանրամասներ մոտոցիկլավարի մահվան պատճառ դարձած վթարից
Երևանի Սեբաստիայի փողոցում նոյեմբերի 22-ին, կեսգիշերն անց, իրար են բախվել «ԳԱԶ-32213»-ը և «Հոնդա» մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
11:02
Ապագա ընտրությունների մասնակիցներն ու նպատակները. Վահե Հովհաննիսյան
«Գալիք ընտրությունների պատկերը հիմնական ուրվագծերով պարզ է։ Մեծ հաշվով, սա չի լինելու ընտրություն քաղաքական կուսակցությունների միջև,...
Աղբյուր` Panorama.am
11:00
Սինգապուրում մեկնարկում է շախմատի աշխարհի առաջնությունը
Գործող աշխարհի չեմպիոն, 32-ամյա չինացի Դին Լիրեն, թե՞ 18-ամյա հնդիկ Գուկեշ Դոմարաջու
Աղբյուր` Panorama.am
10:51
Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է
«... Եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը»։
Աղբյուր` Panorama.am
10:45
Թբիլիսիում իրավիճակը լարված է
Թբիլիսիի Ազատության հրապարակում մոբիլիզացվել է ոստիկանության հատուկ տեխնիկա՝ բերվել  են ջրցան մեքենաներ և հատուկ ջոկատայիններ։ Վրացական...
Աղբյուր` Panorama.am
10:39
Երկրի տեղեկատվական անվտանգության համար պատասխանատու ՊՈԱԿ-ը զբաղված է ներքաղաքական հարցերով. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «ՀՀ Պաշտպանության նախարարությունը մամլո հաղորդագրությամբ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Արսեն Զախարյանը հերթական հանդիպումն է բաց թողել
«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի ներկայացուցիչ Գենադի Գոլուբինը խոսել է այն մասին, թե ինչու ֆուտբոլիստը չի ընդգրկվել...
Աղբյուր` Panorama.am
10:28
CNN. Իսրայելը և «Հըզբոլլահը» մոտ են հրադադարի համաձայնությանը
Իսրայելը և շիական «Հըզբոլլահ» կազմակերպությունը մոտ են Լիբանանում հրադադարի հաստատմանը։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր...
Աղբյուր` Panorama.am
10:08
Բեռնատար ինքնաթիռն ընկել է Լիտվիայի մայրաքաղաքի բնակելի տների վրա
Վիլնյուսում վթարի ենթարկված DHL բեռնատար ինքնաթիռն այնտեղ էր թռչում Գերմանիայից։ lenta.ru-ի փոխանցմամբ,այդ տեղեկությունն առկա է FlightAware...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները
12:29 25/11/2024

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}