Գատուզոն չի ավարտի կարիերան
«Միլանի» կիսապաշտպան Ջեննարո Գատուզոն, ով սեպտեմբերից չի խաղում աչքերի հիվանդության պատճառով, չի պատրաստվում մոտ ժամանակներս ավարտել կարիերան:
«Խաղադաշտ վերադառնալու ցանկությունը երազանք էր վերջին մի քանի ամսվա ընթացքում,- Գատուզոյի խոսքերը մեջբերել է «Milan Channel»-ը:- Այդ ժամանակահատվածում ես շատ էի նեղված, որովհետև մտածում էի, որ այլևս երբեք չեմ վերադառնա խաղադաշտ: Բայց հիմա տհաճ մտորումներն անցյալում են: Մտածում էի նաև կարիերան ավարտելու մասին, իսկ հիմա… ո՞վ գիտե: 10 օր է` մարզվում եմ թիմի հետ: Ենթադրում եմ, որ ինձ կբավարարի 25-30 րոպե խաղաժամանակը: Սակայն ամեն ինչ կորոշի Ալլեգրին»:
Հիշեցնենք, որ Իտալիայի ընթացիկ առաջնությունում Գատուզոն միայն մեկ հանդիպման է մասնակցել:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա