Խաղի կանոնների հաստատում` ՀՀԿ-ԲՀԿ հարաբերություններում
«Իրավունքը», անդրադառնալով մայիսի 10-ին կայանալիք ՀՀԿ 13-րդ համագումարին, ինչպես նաև երեկ կայացած նախահամագումարային նիստին, գրում է. «Երեկ տոնական օրով ՀՀԿ-ն գումարել էր նախահամագումարային գործադիր նիստ։ Բացի ստանդարտ նախահամագումարային հարցերից, ընդունվել են նաև երկու կոնկրետ և ընտրություններին վերաբերող որոշումներ։ Մեկով Հովիկ Աբրահամյանը հաստատվեց շտաբի պետի պաշտոնում, իսկ մյուսով՝ խիստ նկատողություն հայտարարվեց այն նորագիր հանրապետականին, որը հրապարակավ խոստացել էր Աբովյան քաղաքը ԲՀԿ-աթափ անել ու հայտնվել էր «ավտոբուսային պատերազմի» մեջ՝ ԲՀԿ առաջնորդի հետ։ Գործադիր մարմինը որոշեց, որ անթույլատրելի է այդպիսի վերաբերմունքը կոալիցիոն գործընկեր կուսակցության նկատմամբ և դա հուշում է, որ «խոհանոցային» հարթությունում ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունները գնում են ոչ թե դեպի հակասությունների խորացում, այլ որոշակի խաղի կանոնների հաստատում է տեղի ունենում»։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները