Երգչուհի Լիլիթ Պիպոյան. Հայաստանը եղել և շարունակում է մնալ տղամարդկանց երկիր
Երգչուհի Լիլիթ Պիպոյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով հայ հասարակության մեջ կանանց դերի մասին` նշեց, որ «Հայաստանը եղել և շարունակում է մնալ տղամարդկանց երկիր»: Սակայն, ըստ նրա, հիմա գիտակցում են, որ կինն ավելի ակտիվ պետք է լինի հասարակական կյանքում, բայց դրա համար պետք է երկիրը տնտեսապես ու քաղաքապես զարգացած լինի:
Երգչուհի Շուշան Պետրոսյանի խոսքերով՝ Հայաստանում կնոջ ցածր դերը օրինաչափություն է դարձել:
«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն էլ նշեց, որ ինքը համամիտ չէ այդ կարծիքներ հետ, քանի որ հայաստանյան հասարակության մեջ կնոջ դերը չափազանց կարևոր է: «Կանայք ուժեղ տեսակ լինելով կարող են իրենց տեղը գտնել ցանկացած բնագավառում»,- նշեց նա:
Անդրադառնալով երգիչների` քարորզարշավներին մասնակցելու հարցին, Շ.Պետրոսյանը նշեց, որ ինքը քարոզարշավներին կերգի, քանի որ դա իր աշխատանքն է. «Ես վատ բան չեմ անում, ես երգում եմ, ունեմ նույնքան իրավունք, որքան դուք, այս երկրում ապրողները, լավ ու վատ ապրողները: Ի վերջո դա իմ իրավունքն է»:
Լ.Պիպոյանն էլ նշեց, որ այս հարցը շատ է բարձրացվում, քանի որ ենթադրվում է, որ եթե քարոզարշավին մասնակցում ես, ապա աջակցում ես կուսակցության գաղափարին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում