Ս. Մինասյան. ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն է ունենալու Հայաստանի աջակցության ծրագրերում
«Կարելի է ասել, որ Սերժ Սարգսյանի` Բրյուսելում ունեցած հանդիպումները չափազանց կարևոր նշանակություն ունեն Հայաստանի` Եվրաատլանտյան դաշինքին ինտեգրման համար»,-անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցին, Panorama.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:
«Բրյուսելից մենք բավականին հստակ մեսիջ տեսանք` կապված մեր աճող և նպաստավոր քաղաքական զարգացումների հետ: Խոսքն իհարկե, առաջին հերթին գնում է ընտրությունների մասին»,- նշեց բանախոսը:
Նրա կարծիքով, ԵՄ-ն բավականին ակտիվ ներգրավվածություն է ունենալու, ինչպես Հայաստանի աջակցության ծրագրերում, այնպես էլ Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացում:
Անդրադառնալով Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններին, քաղաքագետը հավելեց. «Հյուսիսատլանտյան խորհուրդ+Հայաստան 28+1 ձևաչափով նիստը չափազանց կարևոր էր, որովհետև ՆԱՏՕ-ի հետ համագործակցող ոչ բոլոր երկրներն ունեն նմանատիպ ձևաչափ և դա նշանակում է, որ Հայաստանի ու ՆԱՏՕ-ի հարաբերությունները բավականին բարձր մակարդակի վրա են գտնվում: Դրա օրինակը հենց այն է, որ Վրաստանից հետո հետխորհրդային երկրների թվում Հայաստանն ամենամեծ ռազմական կոնտինգենտն ունի ՆԱՏՕ-ի զորքերի կազմում, որը, կարծում եմ հատկապես ՆԱՏՕ-ի անդամ երկրների կողմից արժանանում է չափազանց կարևոր գնահատականի»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները