Ն. Դավթյան. Մարգարիտա Շահինյանի կատարողական արվեստը բազմաշերտ է, ու նա այդ ամենը կարողանում է մատուցել բարձրաճաշակ
Մարտի 11-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա հայտնի երգչուհի Մարգարիտա Շահինյանի հոբելյանական համերգը` նվիրված երգչուհու ստեղծագործական գործունեության 40-ամյակին: Այս մասին լրագրողներին ասաց երգչուհին` ընդգծելով, որ ցանկանում է այդ համերգով իր հանդիսատեսին ծանոթացնել իր անցած ուղու հետ, որը եղել է հետաքրքիր, դժվար:
«Ազգային նվագարաններ» պետական նվագախմբի ղեկավար, վաստակավոր արտիստ Նորայր Դավթյանն ասաց, որ Մ. Շահինյանի նման պրոֆեսիոնալ կատարողներ քիչ կան այսօր Հայաստանում: «Կարևոր է նման երաժշտություն լսելը, քանի որի հիմա ով ինչ ցանկանում է` երգում է: Երիտասարդներին խորհուրդ եմ տալիս գալ ու լսել, սովորել Մարգարիտա Շահինյանից: Նա ուսումնասիրել է վաղ շրջանի մեր շարականները, միջնադարյան տաղերը, աշուղական, ժողովրդական երաժշտությունը, Կոմիտաս: Այդ ամենը ծրագրում կա»,- հայտնեց նա ու ասաց, որ երգչուհու կատարողական արվեստը բազմաշերտ է, ու նա այս ամենը կարողանում է բարձրաճաշակ մատուցել: Համերգի նախաձեռնողն է մշակույթի նախարարությունը:
Երգչուհին նաև բացատրեց հայկական բեմից իր բացակայության պատճառը. 2003 թվականից պայմանագիր էր կնքել Լոս Անջելեսի Մաշտոց ազգային համալսարանի հետ ու դասավանդել է երգեցողության արվեստ: «Ոչ պակաս աշխատանք եմ կատարել այնտեղի հայ համայնքի համար»,- ասաց նա: Այժմ Մ. Շահինյանը դասավանդում է հայաստանցի ուսանողներին: «Կան երիտասարդներ, ովքեր հակված են դեպի ազգային երգը, երգարվեստը, մշակույթը, չնայած այս խառնիխուռն ոճերին»,- նկատեց արվեստագետը: Նա Հայաստան է վերադարձել 2010 թվականից, թեև միշտ հայրենիքի հետ կապը պահպանել է:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները