«The New York Times»-ն անդրադարձել է «Եվրատեսիլ 2012»-ին Հայաստանի չմասնակցելու փաստին
Մշակութային ամենամեծ վեճը, որը կարող է ծագել «Եվրատեսիլ» երգի մրցույթի շուրջ, թվում էր, թե կարող էր լինել միայն այն մարդկանց միջև, ովքեր դիտում են մրցույթը, և նրանց՝ ովքեր չեն դիտում: Իրականում, սակայն, այն կարող է դառնալ քաղաքական հակամարտություն: Այս մասին գրում է «The New York Times» պարբերականը:
«Այս ամենի վերջին վառ օրինակն այն է, որ Հայաստանը հրաժարվեց մասնակցել այս տարվա միջոցառմանը, քանի որ այն տեղի է ունենալու Բաքվում: Բոյկոտը, փոշիացրեց այն հույսերը, ըստ որոնց` մրցույթը կարող է դադարեցնել Կովկասում արդեն 20 տարի շարունակվող բռնությունները:
Սկզբում թվում էր, թե հայերը ցանկանում են գնալ Ադրբեջան` նախորդ տարվա հաղթողների երկիրը, բայց սահմանի վրա հայ զինվորի սպանությունը պատճառ դարձավ, որ հայ երգիչները հրաժարվեն մասնակցել մրցույթին, և Հայաստանի հանրային հեռուստաալիքը հայտնեց, որ Հայաստանը այս տարի մրցույթին չի մասնակցի»,- նշված է հոդվածում:
Հիշեցնենք, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ» մրցույթին Հայաստանի մասնակցության վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես նշվում է. «Թեև Ադրբեջանի իշխանություններն անվտանգության երաշխիքներ խոստացան մասնակից բոլոր երկրներին, բայց օրեր առաջ Ադրբեջանի նախագահն այդ երկրներից մեկի համար «բացառություն արեց»` հայտարարելով, թե Ադրբեջանի թիվ մեկ թշնամին աշխարհասփյուռ հայությունն է: Փաստացի կարող ենք արձանագրել, որ «Եվրատեսիլը» հյուրընկալող երկրի նախագահը պաշտոնապես հայտարարում է, որ բոլոր հայերը, այդ թվում նաև նրանք, ովքեր ընդգրկված պետք է լինեին «Եվրատեսիլի» պատվիրակության մեջ, Ադրբեջանի թշնամիներն են»:
Հիշեցնենք, որ Ադրբեջանում «Եվրատեսիլ 2012» երգի մրցույթին նախօրեին քաղաքացիների գույքային իրավունքների զանգվածային խախտումներ են տեղի ունենում, իսկ «Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ էր արել Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել քաղաքացիների գույքային իրավունքների զանգվածային խախտումները:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում