Գիտնականներն առաջին անգամ կազմել են «Տիտանիկի» բեկորների տեղակայման ամբողջական քարտեզը
Գիտնականներն առաջին անգամ կազմել են «Տիտանիկի» բեկորների տեղակայման ամբողջական և մանրամասն քարտեզը և հույս ունեն, որ դրա արդյունքում մի շարք հարցեր կպարզվեն, թե, վերջիվերջո` ինչու է խորտակվել նավը:
Նավի բեկորները գտնվում են օվկիանոսի հատակի մի հատվածում, որի չափսերը հինգ կիլոմետրը ութի հարաբերակցությամբ են: Գիտնականները 2010 թ. ի ամռանը քարտեզի կազմման համար կիրառել են հիդրոակուստիկ պատկերման տեխնոլոգիա, ինչպես նաև հատակի ավելի քան 100 հազար լուսանկարներ են արել, հայտնում է «Ասոշիեյթիդ Պրեսսը»:
Ուսումնասիրության արդյունքները կհրապարակվեն միայն ապրիլի 15-ին` ողբերության 100-րդ տարելիցի օրը:
Հիշեցնենք, որ նավը առաջին և վերջին անգամ դուրս էր եկել շրջագայության 1912 թ. ապրիլի 10-ին: Նավում եղել է 2200 մարդ: Չորս օր անց «Տիտանիկը» բախվել է մեծ սառցեբեկորի և ապրիլի 15-ին խորտակվել: Տարբեր տվյալների համաձայն, մահացել է 1400-ից 1517 մարդ:
Նավի խորտակման մի քանի վարկած կա` մարդկային գործոն, նավի ոչ լավ պատրաստվածությունը վթարային իրավիճակներում, նույնիսկ փարավոնի անեծք, քանի որ նավում գտնվել է հին եգիպտական մումիա: Կա նաև նոր վարկած` հրդեհ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա