Հարցազրույցներ 15:24 10/03/2012

ՀՀ դեսպան. Եվրամիությունը բարձր է գնահատել Հայաստանում իրականացվող բարեփոխումների որակը

Նախագահ Սերժ Սարգսյանի Բրյուսել կատարած այցը և ԵՄ մարմինների ղեկավարների հետ քննարկումները Panorama.am-ի հետ հարցազրույցում ամփոփել է Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպան և Եվրոպական Միությունում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Ավետ Ադոնցը:

-Պարոն դեսպան, ինչպես կգնահատեք նախագահ Սերժ Սարգսյանի բրյուսելյան այցը,  ի՞նչ քննարկումներ կայացան, ի՞նչ հեռանկարներ նախանշվեցին:

-Քննարկումները հիմնականում երկու ուղղությամբ էին. Հայաստան-Եվրոպական Միություն երկկողմ հարաբերությունները, դրանց դինամիկան, որակը և հեռանկարները, և երկրորդ` տարածաշրջանային խնդիրները:
Առաջին ուղղությունն այնքան բազմազան է, որ դրա մասին կարելի է երկար խոսել: Նախ` շատ բարձր գնահատվեց դինամիկան, մասնավորապես վերջին շրջանում Հայաստանի և ԵՄ միջև համագործակցությունը. Ասոցացման համաձայնագրի 24 գլուխներ համաձայնեցվել են, հայտարարվեց, որ ԵՄ-ն իր պատրաստակամությունն է հայտնում Ազատ և համապարփակ առևտրի գոտու ստեղծման մասին բանակցությունները սկսելու վերաբերյալ: Ես նույնիսկ կարող եմ ասել, որ բանակցությունները «դե ֆակտո» սկսվել են, որովհետև այս հայտարարությունը կրում է միջանկյալ բնույթ: Բանակցությունների ֆորմալ մեկնարկը դեռ նոր է տրված, բայց աշխատանքի, կարելի է ասել, 30-40 տոկոսն արդեն կատարված է: Երկու տարի է, ինչ Հայաստանի կառավարության օրակարագում են այն ռեկոմենդացիաները, որոնք տրվել են Եվրոպական հանձնաժողովի կողմից, և այդ ռեկոմենդացիաները կատարելուց հետո միայն հնարավոր կլիներ սկսել բանակցությունները, և այսօր այդ հայտարարությունն արվեց: Ես հուսով եմ, որ առաջիկա ամիսներին այդ բանակցությունները կսկսվեն:

Բանակցությունները սկսվեցին վիզայի դյուրացման գործընթացով, ինչը վիզաների ազատականացման ուղղությամբ տարվող աշխատանքների ուղղությամբ կարևոր կամ առաջին քայլն էր: Հուսով եմ, որ այս տարի վիզաների դյուրացման գործընթացը կավարտվի, կհամաձայնեցվի փաստաթուղթը, որը կվավերացվի Եվրոպական խորհրդարանի և Հայաստանի ԱԺ կողմից: Այնուհետև անմիջապես մենք պետք է սկսենք վիզաների ազատականացման գործընթացը՝ ռեֆորմը: Հայաստանի ներսում բարեփոխումները բոլոր բնագավառներում՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, տնտեսություն: Եվրոպական միությունը, Եվրոպական հանձնաժողովը, մասնավորապես, իր պատարաստակամությունը հայտնեց, ավելացնել աջակցության ծավալը և որակը, հաշվի առնելով Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների որակը, որոնք բավականին բարձր գնահատվեցին: Մասնավորապես բարձր գնահատվեցին վերջին շրջանում իրականացվող բարեփոխումները, դրանց որակը, ինչը միանգամից արձագանք գտավ ԵՄ-ի կողմից, որը պատրաստակամություն հայտնեց բարձրացնել աջակցության թե որակը և թե ծավալը:

Ինչ վերաբերում է հարցերի երկրորդ խմբին` տարածաշրջանային խնդիրներին, մասնավորապես ԼՂ հակամարտությանը, Եվրոպական Միությունը նորից հաստատեց իր մոտեցումը, որ ԵՄ-ն սատարում է Մինսկի խմբի շրջանակներում տեղի ունեցող գործընթացը և պատրաստ է լրացուցիչ ռեսուրսներ ներդնել կամ օգնել Մինսկի խմբին` փոխվստահության մակարդակը բարձրացնելու համար: Հայտնի է, որ առանց փոխվստահության, որևէ հակամարտության կարգավորումն անհնարին է: Քննարկվեցին նաև Հայաստան- Թուրքիա հարաբերությունները նույնպես: Գնդակը Թուրքիայի դաշտում է, բայց ԵՄ-ն հույս հայտնեց, որ Թուրքիան կանդրադառնա այս հարցին և կսկսի վավերացման գործընթացը: Հարցերի քանակը բազմազան էր: Բայց մեկ բան հստակ է. բարեփոխումը և դրա իրագործումը դարձել է Հայաստան-ԵՄ քաղաքական օրակարգի բաղկացուցիչ մաս:

- Հայտնի է, թե Հայաստանն ինչ է ուզում ԵՄ-ից՝ ազատ առևտրի գոտու մուտք, դյուրացված վիզաներ կամ վիզաների բացակայություն ու եվրոպական շուկաներից օգտվելու հնարավորություն: Իսկ ի՞նչ է ուզում Եվրամիությունը Հայաստանից:

-Ասել թե` մենք Եվրամիությունից ուզում ենք միայն ազատ առևտուր և ազատ մուտք իրենց շուկաներ, դա քիչ է: Մենք ուզում ենք Եվրոպական Միությունից իրենց լավագույն փորձը, և մեր ցանկությունը փոխադարձ է: Փոխադարձ է, որովհետև Եվրոպական Միությունն ինքն է հետաքրքրված, որպեսզի իրենց լավ փորձը կիրառվի նաև Հայաստանում, իսկ Հայաստանը ԵՄ հարևան երկիր է, Հայաստանը ԵՄ գործընկեր երկիր է: Ես ավելի քան վստահ եմ, որևէ առևտուր, արդյունավետ առևտուր, փոխշահավետ առևտուր, որևէ տնտեսական համագործակցություն, այսօր իրականացնելն այդքան էլ հեշտ չի` առանց այդ փորձի կիրառման:

-Պարոն Ադոնց, ասոցացման համաձայնագրի բանակցությունները, նաև վերջին որոշումները մյուս փաթեթների շուրջ բանակցությունների մեկնարկման վերաբերյալ, անընդհատ պրոցեսներ են: Հայաստանի ներսում բարեփոխումների պրոցեսն էլ անընդհատ է: Եթե երկու երեք նախադասությամբ ամփոփեք, ո՞րն էր նախագահի վերջին այցի գլխավոր ձեռքբերումը:

-Առաջինը՝ արձանագրվեց Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումների բարձր որակը, լավ որակը, և արձանագրվեց Եվրոպական միության խոստումը կամ նպատակը` ավելացնել ՀՀ-ին այն աջակցությունը, որպեսզի այդ ռեֆորմներն ընթանան կամ զարգանան ավելի նպատակաուղղված և ավելի որակյալ: Երկրորդ՝ արձանագրվեց և հաստատվեց ազատ առևտրի համաձայնագրի բանակցությունների սկիզբը, որը շատ կարևոր է: Ես որևէ տարբերություն չէի դնի այդ 2 փաստաթղթերի` ասոցացման համաձայնագրի և ազատ առևտրի համաձայնագրի միջև, չնայած այն բանին, որ այդ 2 փաստաթղթերը կազմում են մեկ մեծ փաստաթղթի 2 բլոկ՝ մեկն առանց մյուսի չի ստորագրվում: Եվ արձանագրվեցին նոր մոտեցումները տարածաշրջանային որոշ խնդիրների վերաբերյալ:

-Պարոն Ադոնց, անընդհատ նշվեց, որ ԵՄ խորհուրդն իր վերջին զեկույցում խնդիր դրեց, որ պետք է ակտիվացնել շփումները ԼՂ-ի հետ, ինչն իր հայտարարություններում շեշտեց նախագահը: Դուք, որպես դեսպան, կարո՞ղ եք ասել` Բրյուսելում կա՞ն այդ շփումներն ակտիվացնելու որոշակի մտադրություններ և հետաքրքրվածություն:

-Նախ` այդ գաղափարը ծնվեց դեռ անցյալ տարի, երբ Եվրոպական խորհրդարանը ընդունեց մի բանաձև՝ Արևելյան գործընկերության մասին, որտեղ ընդգծված էր այդ միտքը` պետք է կապեր հաստատել չճանաչված տարածքների հետ, չթողնել որպեսզի եվրոպական սահմանների ներքո լինեն անկլավներ՝ դա անթույլատրելի է և չի համապատասխանում եվրոպական արժեքներին և ընդհանարպես մտածելակերպին: Հիմա փորձ է կատարվում զարգացնել այդ գաղափարը:
Եվ այո, ինչո՞ւ ոչ: Կարող եմ նշել, որ Ղարաբաղը միակ անկլավն է եվրոպական սահմանների շրջանակներում, որտեղ ԵՄ-ն պարզապես բացակայում է: Եվրամիությունն իր ներկայությամբ զրոյական մակարդակում է ԼՂ-ում: ԵՄ այս կամ այն պաշտոնյայի, լինի դա խորհրդարանից, հանձնաժողովից, թե ԵՄ խորհրդից, ԼՂ այցելության ցանկացած փորձ Ադրբեջանը պարզապես ձախողում է: Կամ այդ ներկայացուցիչների անունը միանագամից տեղ է գտնում իրենց սև ցուցակում կամ էլ` նախապայմաններով են հանդես գալիս, որ Ղարաբաղ պետք է այցելեն միայն Ադրբեջանով: Ինչն անթույլատրելի է:

-Կարելի՞ է ասել, որ սա նաև փորձ էր որոշակի առումով կանխել ադրբեջանական հիստերիան, կապված եվրապաշտոնյաների ղարաբաղյան այցերի հետ:

-Անշուշտ:

-Հայկական կողմը միշտ խնդիր է դրել, որ Լեռնային Ղարաբաղը պետք է շփումներ ունենա աշխարհի և մասնավորապես Եվրամիության հետ: Վերջին շրջանում նախագահը տարբեր բարձր ամբիոներից, այդ թվում նաև` նախորդ տարի Ադենաուերի հիմնադրամում հնչեցրած ելույթում, այդ խնդիրը դրել է: Կարելի՞ է ասել, որ Հայաստանի հնչեցրած ահազանգի արդյունքում է հարցն ընդգրկվել Եվրամիության օրակարգ:

-Անշուշտ, դա մեր ահազանգի արդյունքն էր: Վերջին ժամանակաշրջանում մենք միշտ ահազանգել ենք, մասնավորապես, այստեղ Բրյուսելում (իսկ Բրյուսելը միայն Բելգիան չէ, Բրյուսելը, դա Եվրամիությունն ու ՆԱՏՕ-ն են նաև), որ լինելով Եվրոպական մայրաքաղաք, բավականին լուրջ մտածեք այս փոքր անկլավի մասին, որտեղ ապրում են 100 հազարից ավել մարդիկ, ովքեր ձեր կարիքն ունեն, ձեր օգնության կարիքն ունեն և ձեզ հետ շփվելու կարիքն ունեն: Բայց, իզոլյացիայի կամ մեկուսացման պատճառով, այդ հնարավորությունը չկա: Չի կարելի փակել աչքերը այս տարածքի վրա, մոռանալ այդ տարածքը:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:32
ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն ու մարզպետ Հայկ Ղալումյանը Փաշինյանի ներկայությամբ հարվածել են միմյանց
ՔՊ փակ նախաձեռնող խմբի այսօրվա թեժ նիստը ավարտվել է քաշքշուքով։ Իսկ իշխանական հերթական կռվի գլխավոր դերերում ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ...
Աղբյուր` Panorama.am
22:46
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Կալիֆոռնիայում անտառային հրդեհներից տուժածներին
ՀՀ ԱԳՆ-ից X-ի էջում գրել են. «Վշտացած ենք ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում մոլեգնող անտառային հրդեհների մասին լուրերով։ Մենք ցավակցություն ենք...
Աղբյուր` Panorama.am
22:27
Ռուսաստանը ԵՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ քննարկումների մեկնարկը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից երկրի դուրս գալու սկիզբ. Օվերչուկ
ԵԱՏՄ-ից դուրս գալը սպառնում է Հայաստանին գների աճով, արտահանման նվազմամբ և հայաթափմամբ՝ ԵՄ-ի հետ, ենթադրյալ, առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
21:42
Էդքան մտավոր գիգանտներ ունենաս ու քո սեփական պետության մեջ մենակ տգետներից ու որկրամոլներից կազմված կառավարիչներ ունենա՞ս. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Բա էսքան տառապանքներից հետո պետություն ստեղծես, լավ թե վատ, մտավոր ժառանգություն ստեղծես, որ գաս...
Աղբյուր` Panorama.am
21:30
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից 2025 թվականի հունվարի 1-ից 7-ը ներառյալ հավաքագրվել է 90,990,000 ՀՀ դրամ. Հայկ Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆոյսբուքի իր էջում տեղեկացնում է. «Տեղեկացնում եմ, որ «Երևանի...
Աղբյուր` Panorama.am
21:19
Լոս Անջելեսում տեղի ունեցած տարերային աղետի վնասն արդեն գերազանցել է 50 միլիարդ դոլարը. Լևոն Ազիզյան
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. «Սանտա-Անա՝ Կալիֆորնիայի...
Աղբյուր` Panorama.am
21:00
Նիկոլը փորձել է հերթական վախվորած պատասխանը տալ Բաքվից հնչող կեղծ խոսույթներին ու հոխորտանքներին․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Հասկանալի է, որ Հայաստանի ու Ադրբեջանի որոշ շրջանների արևելյան, արևմտյան աշխարհագրական...
Աղբյուր` Panorama.am
20:50
Ինչպես արտոնությամբ օգտվել տրանսպորտային նոր սակագներից․քաղաքապետարանը մանրամասներ է հայտնել
Տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները կարող են իրենց ֆիզիկական, անհպում վճարման հնարավորություն...
Աղբյուր` Panorama.am
20:37
Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է
Հունվարի 9-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:25
Կալիֆոռնիայում այրվել է Բայդենի որդու տունը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի տունը Մալիբուում ամբողջությամբ ավերվել է Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհների պատճառով։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:10
Իրական ֆшշիստшկան գաղափարախոսության կրողները մի կողմից Էրդողանն է, մյուս կողմից՝ Ալիևը. Հայկ Նահապետյան
Սիրիայում իշխանությունը թուրքամետ ուժերի զավթումից հետո կանխատեսելի էր, որ Ալիևը կկոշտացնի իր դիրքորոշումը Հայաստանի հետ բանակցություններում։...
Աղբյուր` Panorama.am
19:53
Եվրամիությունում Հայաստանին սպասում է կործանում․ Ալեքսեյ Ժուրավլյով
 Եվրամիությունում Հայաստանը ոչ ոքի պետք չէ, կարող է միայն կործանում սպասել։ Այդ մասին Գազետա.ռու-ին տված...
Աղբյուր` Panorama.am
19:32
Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի անկման կատալիզատոր. Վարդան Օսկանյանի հոդվածը
Հայաստանի նախկին արտգործնախարար, Արցախի հարցերով հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանը հրապարակել է «Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:23
Լոս Անջելեսի հրդեհները տարածվում են Հոլիվուդում
Լոս Անջելեսում բռնկված անտառային հրդեհները հասել են Հոլիվուդի բլուրներ, բռնկվել ամերիկյան ֆիլմարտադրության պատմական կենտրոնի խորքերում: Այս...
Աղբյուր` Panorama.am
19:11
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:59
ճգնաժամային վիճակներում հաջողում են առավելապես ոչ-բլոկային քաղաքականություն վարող երկրները. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Խելացի պետությունները և կայացած ժողովուրդները գլոբալ որոշումներ կայացնելիս հաշվի են առնում հազար ու...
Աղբյուր` Panorama.am
18:46
Սերգեյ Փարաջանով -100. Հայաստանում և արտերկրում իրականացվել է 21 միջոցառում
Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ....
Աղբյուր` Panorama.am
18:34
Եվ այդ մեկը դու ես․․․մեր ամոթն ու ողբերգությունը․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Այ այսպես՝ փոդքաստային, կիսագրագետ ու ոտքի վրա, կցկտուր ու...
Աղբյուր` Panorama.am
18:21
ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ Փաշինյանը քննարկել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:10
Թբիլիսիում քննարկում են Երևանի վերաբերյալ Բաքվի հայտարարության վտանգները
Թբիլիսիում վտանգ են տեսնում Բաքվից հնչած հայտարարություններից, թե Հայաստանի Հանրապետությունը «ֆաշիստական պետություն է, վտանգի աղբյուր է...
Աղբյուր` Panorama.am
17:57
Թուրքիան մտադիր է հեռահար հրթիռներ արտադրել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո հանդես է եկել մի շարք հայտարարություններով: Էրդողանը մանրամասներ է հայտնել...
Աղբյուր` Panorama.am
17:50
Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է
«Կինոյի տաճարում կան կերպարներ, լույս և իրականություն, իսկ Սերգեյ Փարաջանովն այդ տաճարի վարպետն է»
Աղբյուր` Panorama.am
17:45
Իսակովի և Վերֆելի փողոցի հատման վայրին հարակից հատվածում տեղադրվել է տեսանկարահանող սարք
Հաշվի առնելով, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները դառնում են խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ՝ այլ վայրից...
Աղբյուր` Panorama.am
17:34
Ապարանում ամուսիները գողացել են ամանորյա 54 խաղալիք
Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ դեկտեմբերի 27-ից հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում...
Աղբյուր` Panorama.am
17:19
Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել. Կարին Տոնոյան
«Քո անգրագիտության, ազգ ու ազգային պատկանելություն չունենալու պատճառով չփորձես մեզ սովորեցնել Հայրենիքի ու նրա պատմության ճշմարտացիությունն ու արժեքը»։
Աղբյուր` Panorama.am
17:12
Ուշագրավ դեպք Երևանում. ծննդաբերությունից հետո կինը «ծննդաբերել է» երեխայի գլխի չափով միամատոզ հանգույց
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Երևանի բժշկական կենտրոններից մեկում։ 5-6 ժամ ծննդաբերելուց հետո կնոջ մոտ  ծննդաբերական ցավերը վերսկսվել...
Աղբյուր` Panorama.am
17:10
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված: Վրաստանի ողջ տարածքում պետական ​​դրոշները իջեցվել են։ Այս մասին գրում է jnews.ge կայքը։ ...
Աղբյուր` Panorama.am
16:56
Հակոբ Ասլանյանը տեքստի փոխարեն սքրինշոթը հրապարակելով՝ որքանով է ուզել ինձ վնասել, թողնում եմ անորոշությանը. Հայրապետյան
«Վերահաստատում եմ այն, ինչ պարզաբանվել է․ 2016-ին Հակոբ Ասլանյանն իմ միջորդությամբ և երաշխավորությամբ անդամագրվել է ՔՊ-ին»,-...
Աղբյուր` Panorama.am
16:48
Խնդիրները կսկսվեն եկամտի հայտարարագրման առաջին իսկ օրերից, երբ սկսեն տուգանքներ կիրառել, ինչը խայտառակ շատ է. Էլեն Մանասերյան
2022 թվականին ընդունված օերնսդրական փոփոխության համաձայն 2025 թվականին բոլոր գրանցված աշխատանք ունեցող ֆիզիկական անձինք պետք է ՊԵԿ ներկայացնեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}