Ժամանակավորապես դադարեցվել է Հայաստանի գազամատակարարումը
Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը մարտի 9-ի երեկոյան պաշտոնապես տեղեկացրել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին, որ Ղազախ- Սագուրամո 1000 մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա վթարա-վերականգնողական աշխատանքների իրականացման հետ կապված ժամանակավորապես դադարեցվում է Հայաստան բնական գազի մատակարարումը: Աշխատանքների ավարտի և գազամատակարարման վերականգնման մասին վրացական կողմը կտեղեկացնի լրացուցիչ:
«ՀայՌուսգազարդ» ընկերությունից տեղեկացնում են, որ Հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա