ՀՀԿ 13-րդ համագումարը բանաձև է ընդունել. Ավելի լավ Հայաստան յուրաքանչյուրի համար
ՀՀԿ 13-րդ համագումարը բանաձև է ընդունել, որը պատվիրակներին է ներկայացրել ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Հրանուշ Հակոբյանը:
Բանաձևի ամբողջական տեքստը ներկայացնում ենք ստորև.
«2007 թ խորհրդարանական ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հաղթեց «Քեզ համար Հայաստան» կարգախոսով: Ինչպես միշտ, այս տարիների ևս Հայաստանն է եղել գերագույն արժեք մեր գործունեության մեր բոլոր նախաձեռնությունների հիմքում:
5 տարի շարունակ մենք ամրացրել ենք մեր պետականությունը, ավելացրել նրա պաշպանողական ունակությունները և ճկունության մակարդակը: Չնայած արտաքին մարտահրավերներին և ներքին բարդությունների, հետևողական և դժվար աշխատանքի արդյունքում մեզ հաջողվել է պահպանել պետության կայունությունը մի քանի ճգնաժամային պայմաններում, բացել քաղաքական համակարգը՝ մերժելով եսակենտրոն առաջնորդների ու փողի մենաշնորհը, փոխել քննադատության մասին տարիներ շարունակ արմատավորված կարծրատիպերը, և վերականգնել ընդդիմախոսների՝ այլ կարծիք ունենալու իրավունքը:
Ցուցաբերել նախաձեռնողականություն և հստակություն տարածաշրջանային գործընթացներում՝ հանդես գալով որպես միջազգային հանրության պատասխանատու և կանխատեսելի անդամ: Հայաստանի և Սփյուռքի ջանքերի համադրմամբ՝ շարունակել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը: ՀՀ համակողմանի աջակցությամբ՝ ամրապնդել Լեռնային Ղարաբաղի հանրապետության ինքնիշխանությունը: Նոր սպառազինության և տեխնիկայի ներկրմամբ հզորացնել մեր պաշտպանողական ներուժը:
Վստահաբար մենք շարունակելու ենք պաշտպանել և ամրապնդել մեր ձեռք բերածը: Ներկա իրողությունները վկայում են, որ ստեղծվել են անհրաժեշտ պայմաններ Հայաստանի շարունակական զարգացման համար և ՀՀԿ պատրաստ է բազմապատկել ջանքերը՝ երկրի հետագա առաջընթացն ապահովելու ուղղությամբ:
«Քեզ համար Հայաստան» կարգախոսի ներքո, մենք Հայաստան պետության կայացումն ենք ապահովել: Հասարակական համակեցության հիմքերում ամրացրել և աշխարհով մեկ մեր երկրի դիրքն ե ամրապնդել:
Այսուհետ ՀՀԿ-ն իր գործունեությունն առավելապես ուղղելու է դեպի մարդը, դեպի ՀՀ քաղաքացին: Մենք ասում էին «Քեզ համար Հայաստան», այսուհետ ասում ենք «Ավելի լավ Հայաստան յուրաքանչյուրի համար»: Այսօր Հայաստանում տնտեսական աճն կամ անկումն զգալիորեն կախված են արտաքին գործոնների ազդեցությունից: Ապագայում դրանից հնարավորինս խուսափելու համար մենք կարիք ունենք տնտեսական նպատակադրումներից անցնել տնտեսական զարգացման հայեցակարգին, ինչը հիմնվում է տնտեսության նոր ոլորտների, նոր ապրանքների ու ծառայությունների արտադրության վրա ՝ ապահովելով հավելյալ աշխատատատեղերի ստեղծում:
Մենք գնում ենք համակարգային վերափոխման, քանզի ապագան վերափոխում է պահանջում և ապագան այդ վերափոխումը ապահովող ուժինն է: Բայց դրա համար պետք է նախևառաջ փոխվենք մենք, և այս գիտակցությամբ է ՀՀԿ ստանձնում Հայաստանի վերափոխումն իրականացնելու առաջնորդելու առաքելությունը:
Առջևում խորհրդարանականն ընտրություներ են, որոնք մենք դիտում ենք իբրև միջոց, գործիք՝ ազգի և պետության նպատակների իրագորման համար: Այդ համոզումով, գալիք խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ն ժողովրդի դատին է ներկայանում տարիների հսկայական փորձով ու անընդհատ սնուցվող նոր ավյունով. որպես ազգային պահպանողական գաղափարիների շուրջ համախմբված գործնապաշտ անհատների թիմ, որը նպատակադրվել է շահել ժողովրդի վստահության քվեն և իրականացնել համակարգային վերափոխում:
Այդ առումով, մենք վերստին հրավիրում ենք, բոլոր հայրենանվեր հասարակական-քաղաքական կառույցներին և անհատներին, մեզ հետ համադրելու իրենց ուժերը՝ Հայաստանի ընդհանուր վերափոխման ճանապարհին:
Վերափոխման համար պետք է հավատալ, հավատալ մեր հավաքական ու անհատական կարողություններին ու հնարավորություններին: Այս հավատով մենք պետք է հաղթահարենք հնի բացասական իներցիան և մեր կյանքում արմատավորենք, նոր դրական ավանդույթներ, 21-րդ դարի քաղաքակիրթ հանրությանը բնորոշ ավադույթներ:
Մենք առաջնայնորեն պետք է հաղթահարենք մեր հասարակության համակած այն հիվանդությունը, որը կոչվում է կոռուպցիա: Այս ճանապարհին կիրառվելու են բոլոր օրինական մեթոդները: Մենք անհրաժեշտաբար պիտի փոխենք մեր վերաբերմունքը հայրենի պետության հանդեպ. մեր վարքը փողոցում, ուսման և աշխատանքի վայրում, փոխենք մարդկան ովքեր իրենց տեղում չեն, փոխենք օրենքները, փոխենք դարձնելով ավելի լավ: Բայց և ամեն մի փոփոխություն դեպի լավը ինչին ամրապնդում է հավատը, ուրեմն փոխենք որ հավատանք , սնուցենք մեր հավատը գործերով: Մենք հավատում են մեր ազգի և պետության ներուժին և վճռական ենք փոխվելու և փոխելու հանուն մեր նվիրական իղձերի, նպատակների իրականցման: Հավատանք և բոլորս միասին կփոխենք մեզ և մեր երկիրը, հավատանք որ փոխենք»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում